1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը թիմին պատրաստում է պարտության հարվածին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին սկսել է նախապատրաստել պարտությանը։ Մեր տեղեկություններով՝ օրերս Փաշինյանն իր մոտ է հրավիրել պաշտոնյաներին և պատգամավորներին, և նրանց ազդարարել, թե չի բացառվում երկրորդ փուլի հնարավորությունը։ Ընդ որում, սա առաջին անգամն է, երբ Փաշինյանը իր թիմի հետ խոսել է ոչ թե ունեցած 60 տոկոս և ավելի վարկանիշից, այլ ընդգծել, թե իրավիճակը զարգանում է ոչ ի նպաստ իրենց։ Ընդսմին, նա շեշտել է, որ իրենց կուսակցությանը չի հաջողվի հավաքել անհրաժեշտ թվով քվեները, սակայն ընդդիմությունն էլ չի կարողանա առաջին փուլում վերցնել իշխանությունը, և պետք է պատրաստվեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլին։ Վարչապետի պաշտոնակատարի այս մտահոգությունը խուճապի է մատնել փաշինյանականներին, ովքեր սկսել են գիտակցել, թե ինչ կարող է լինել իրենց հետ պարտության և Փաշինյանի՝ խիստ հավանական փախուստի դեպքում։ Առանց այն էլ, Փաշինյանը մանր դոզաներով սկսել է տեղեկությունները տրամադրել իր կողմնակիցներին, ովքեր իշխանության կուլիսներում բացահայտ խոսում են, որ եթե Փաշինյանը երկրորդ փուլի մասին է ակնարկում, ապա գործերն այլևս չափազանց վատ են։

Սեփական թիմին երեք տարի հեքիաթներով կերակրած Փաշինյանն արդեն չի կարողանում զսպել իր անհանգստությունը, և այն փոխանցվում է նաև կուսակիցներին։ Իրականում, օպերատիվ տեղեկություններին իր կուսակիցներից ավելի լավ տիրապետող Փաշինյանը հող է նախապատրաստում՝ ընտրություններին պարտվելու դեպքում իր անելիքների համար, նաև շոշափում թիմի տրամադրվածությունը։ Ակնհայտ է, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկին արդեն երկրում կտրուկ իրավիճակ է փոխվել։ Եթե դեռ չնչին թվով խուլ գյուղեր կան, որտեղ Փաշինյանի վարկանիշը դեռևս բարձր է, ապա հանրապետության մեծ ու փոքր քաղաքներում, ավաններում մթնոլորտը լիովին փոխվել է։ Երկու շաբաթում բոլորովին էլ բարդ չէ իրավիճակը բեկել նաև այն բնակավայրերում, որտեղ տեղեկատվությունն ավելի ուշ է հասնում։ Ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է մարդկանց բացատրել, որ ճշմարտությունը միայն Հանրային հեռուստատեսությամբ ով չեն հայտնում, և Նիկոլ Փաշինյանն էլ բնավ իր երազած «դուխովը» չէ, այլ սովորական փալաս։

Նորայր Կարապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular