ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի ժեստը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, սակայն հատկապես վերջին օրերին Ադրբեջանը զերծ է մնում լայնածավալ գործողություններից, նոր առաջխաղացումներից։ Շաբաթներ շարունակ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ որոշ միջադեպեր լինում են, ծեծկռտուքի առանձին դրվագներ, սակայն թե՛ զինված խմբերի վարքում, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ որոշակի մեղմացում է նկատվում։ Ըստ էության, Իլհամ Ալիևը ժեստ է անում Հայաստանի գործող իշխանություններին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում լիովին չտապալվելու համար։ Բնականաբար, այս իրավիճակում, երբ հայկական կողմն անընդհատ զիջումների է գնում, երկրի պաշտպանունակության ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, թշնամին որևէ խնդիր չունի նորանոր սադրանքների դիմելու հարցում։ Ադրբեջանն ինքն էլ հասկանում է, որ խնդիրների, լուրջ դիմադրության կարող է արժանանալ բացառապես Հայաստանի այլ՝ առավել պատրաստված ու հայրենասեր իշխանությունների օրոք, իսկ իր կամակատարը դարձած Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մտածել էլ չի փորձում դիմադրելու մասին։

Պարզ է, որ արտահերթ ընտրություններից հետո սկսվելու է Հայաստանից հողեր խլելու, դեմարկացիայի անվան տակ ՀՀ ինքնաիշխան տարածքը մաս-մաս փոքրացնելու նախաձեռնությունը։ Հայաստանի քաղաքացին իր աչքով է տեսել, թե ինչպես է գործող իշխանությունը թշնամու դեմ մեն-մենակ թողել սահմանամերձ գյուղերը, երբ թշնամին հենց մեր տարածքից է գերեվարում հայ զինծառայողներին։ Անգամ նախընտրական շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես վարկանիշ է պետք, նա անզորությունից ոչինչ չի կարողանում անել։ Պատկերացրեք, թե ինչ խայտառակ իրավիճակում ենք հայտնվելու, ինչպես ենք կտոր-կտոր կորցնելու մեր հայրենիքը, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսի 20-ից հետո էլ շարունակի մնալ իշխանության ղեկին։ Նիկոլ Փաշինյանի միակ աջակիցը մնացել է Ադրբեջանն ու նրա նախագահ Իլհամ Ալիևը։

Մովսես Շահինյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular