ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է մաշկը օրգանիզմը պաշտպանում շրջակա միջավայրից

ՖՈՏՈ

Մարդու օրգանիզմը մշտապես ենթարկվում է պաթոգենների ազդեցությանը: Մաշկը պատասխանատու է արտաքին վտանգներից մոնիթորինգի եւ պաշտպանության համար: Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները նկարագրել են երկու ֆերմենտներ, որոնք պատասխանատու են մեր մաշկն ու մարմինը պաթոգեններից պաշտպանելու համար: Դրանք են հիստոնների դեացետիլազները (HDAC), որոնք ճնշում են մաշկի բորբոքային ռեակցիան:

Medical Express-ը հայտնում է, որ այս ֆերմենտները ազդում են մաշկի իմունային հանդուրժողականությունն ապահովող որոշակի բջիջների քրոմոսոմային պրոֆիլի վրա: Այս ֆերմենտները մարմնի բջիջներին «հրամայում են» անտեսել որոշակի մանրէների: Որոշ իրավիճակներում, սակայն, այս մեխանիզմը կարող է խախտվել, եւ այդ դեպքում զարգանում են չափազանց ակտիվ մաշկային ռեակցիաներ:

Մաշկի բջիջներում սպիտակուցները, որոնք կոչվում են տոլանման ռեցեպտորներ (TLR), թույլ են տալիս այս բջիջներին դիտարկել շրջակա միջավայրը եւ զգալ հնարավոր վտանգները: Օրգանների մեծ մասում TLR-ները գործում են որպես նախազգուշական համակարգ, որը հրահրում է բորբոքային ռեակցիա՝ ի պատասխան սպառնալիքի: Բայց մաշկի բջիջներում երկու HDAC ֆերմենտներ (HDAC8 եւ HDAC9) ճնշում են բորբոքային ռեակցիան՝ օրգանիզմը հարմարեցնելով շրջակա միջավայրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular