ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել: Այս մասին տեղեկացնում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Քաղաքում ահազանգերի ազդանշաններ են արձակվել ՝ զգուշացնելով հնարավոր հրթիռային հարձակման մասին: Երկնքում տեսանելի է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից հրթիռների որսը:

ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular