Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները, որոնցով մի շարք սկզբունքային փոփոխություններ ենք առաջարկում կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ներառական կրթության, հանրակրթության բովանդակության առումներով։

Քանի որ փոփոխությունները շատ են, մատնանշեմ ընդամենը մի քանիսը՝ առաջարկելով ծանոթանալ և կարծիքներ թողել հանրային քննարկման հարթակում։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգ.

Օրենքում առաջարկվում է ներդնել ուսուցչի մասնագիտական ստանդարտ հասկացությունը՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մասնագիտական գործունեության, մասնագիտական պատասխանատվության և վարքագծի բնութագիր։ Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ փոխկապակցելով մասնագիտական ստանդարտին։ Կրթության կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվել է մասնագիտական ստանդարտների հաստատման լիազորությունը։

Վերանայվել են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, ըստ որի հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված է որոշակի հերթականություն և ժամանակահատված, ինչը հնարավոր չի դարձնում տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին՝ դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ պարտադիր դարձնելով անցումը բոլոր նախորդ աստիճաններով, ինչպես նաև հնարավոր չի դարձնում առավել վաղ ժամկետում, համապատասխանելու դեպքում, դիմել հաջորդ աստիճանի տարակարգի համար։ Հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը, այսպիսով, նշված կարգավորումը թույլ չի տալիս տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող և խթանող դեր խաղալ։ Նշված համատեքստում դիտարկվող խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանումը։ Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք՝ ուսուցչի բնութագրի վերանայման համար։

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները, ինչպես՝ հնարավորություն է տրվել ատեստավորում իրականացնել թե պարզ, թե բարդ ընթացակարգերով՝ հաշվի առնելով, որ տարբեր մասնագիտական ստանդարտների համապատասխանող ուսուցիչների համար կարող են գործել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում՝ բարդ ընթացակարգով ատեստավորումներ՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգմանը։ Օրենքում փոփոխություններն արվել են նաև այն տրամաբանությամբ, որ օրենքը չծանրաբեռնվի անհարկի մանրամասն ընթացակարգերով, որոնք նպատակահարմար է պարզաբանել ենթաօրենսդրական ակտերի տիրույթում։

Կառավարման մասով

Տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել գործող տնօրենների հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Սա թույլ կտա կիրառել տարբերակված մոտեցում՝ արդեն իսկ գործող տնօրենների նկատմամբ, որոնք հավաստագրի երկարացման համար ներկայումս անցնում են ամբողջությամբ նույն ընթացակարգով, գործադրել նվազ վարչարարություն և ռեսուրս պահանջող գործիքակազմ՝ ատեստավորման միջոցով։

Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետը առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթան հանդիսանալ կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիայի՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման մասով, ինչպես նաև թույլ տալ խուսափել այն դեպքերից, երբ տնօրենի պաշտոնավարման գործնականում անսահմանափակ ժամանակը բացասական երևույթների հիմք է դառնում։ Պաշտոնավարման ընթացքում անընդմեջ պետական ուսումնական հաստատության տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացության դեպքում տվյալ անձը, ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և նորից հավաստագիր ստանալու դեպքում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացության դեպքում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է երկարացվել 3 տարով, բայց ոչ ավել, քան ընդհանուր առմամբ 10 տարին անընդմեջ նույն պետական ուսումնական հաստատությունում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։ Այս ընթացակարգը թույլ կտա նվազեցնել վարչարարությունը, գործող տնօրենների նկատմամբ կիրառել առավել արդյունավետ և նրանց փորձառությունը հաշվի առնելով քաղաքականություն՝ միաժամանակ հավասարակշռել այդ քաղաքականությունը ընդհանուր ժամկետային սահմանափակման դրույթներով, որոնք կարող են հանրակրթության ոլորտում լավ փորձի տարածման և զարգացման հիմք դառնալ։

Կարևոր փոփոխություն է նաև հավաստագրումից առաջ վերապատրաստման պարտադիրության սկզբունքի վերանայումը, որի արդյունքում վերապատրաստումը կամավոր է։ Ըստ այդմ, հավաստագիր ստանալ ցանկացող անձը ազատ կլինի ընտրել՝ վերապատրաստվել, թե ինքնուրույն պատրաստվել քննություններին։

Մյուս փոփոխությունն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության օգտագործման և հաստատության ռազմավարական զարգացման նպատակով զարգացման ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների և պարբերականության ամրագրումը և կատարման արդյունքներով տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության վերապահումը հաստատության կառավարման խորհրդին։ Սա թույլ կտա թե բարձրացնել խորհրդի դերակատարությունը ուսումնական հաստատության գործունեության ընթացքում, թե ամրագրել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայումս հաճախ կրում է զուտ ձևական պահանջի բնույթ։

Ներառական կրթության մասով

Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը՝ ներառելով վարքի և հուզակամային, մշակութային և լեզվական գործոնները:

Իրականացվող փոփոխություններն ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։

Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն երեխայի կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման անհրաժեշտության դեպքում դպրոցի համար խնդիրներ են առաջանում՝ երեխայի ծնողի կողմից աջակցություն ստանալուց հրաժարվելու պատճառով, համապատասխան աջակցության հնարավորությունը դիտարկվել է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան եզրակացության և առաջարկության դեպքում:

Առաջարկվել է նաև հրաժարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող բարձրացված չափաքանակ հասկացությունից՝ փոխարենը ներդնելով հետևյալ բովանդակությունը՝ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթներով։

Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանն ուղղված փոփոխությունները վերաբերում են հանրակրթության բովանդակությանն առնչվող մի շարք բաղադրիչների լրամշակված սահմանումներին, որոնք թույլ են տալիս առավել լիարժեք արտացոլել նախորդ տարիներից մեկնարկած հանրակրթության բովանդակային բարեփոխումների էությունը և ներդաշնակեցնել օրենքի սահմանումները առաջարկվող ռազմավարական մոտեցումներին։

Կան նաև այլ փոփոխություններ, որոնց կարող եք մանրամասն ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/3247/about»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Կապիտուլյանտը փորձելու է երկրորդ անգամ զավթել իշխանությունը․ չի ստացվելու»․ Արսեն Բաբայան Թուրքիան նորից գրոհել է Իրաքում փախստականների ճամբարը Այսօր հայտնաբերվել է պատերազմում զոհված տղաների ևս 8 աճյուն «Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսի մեզ հետ, եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար». Ալիև Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից Հինգ տարածված «միֆ» քաղցկեղի մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելՍյունիքում ռուսական ռազմական ներկայությունն ուժեղացված է․ Կոպիրկին Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ՔՊ-ի և այլ կուսակցությունների պատգամավորի թեկնածուներից մի քանիսի գրանցումը Մեր համայնքում քիչ մարդիկ կան, որ Ձեզ են ընդունում. Ավազան գյուղի բնակիչը՝ ՓաշինյանինԱյս իշխող թիմը վաղուց արդեն հասկացել է, որ այլևս չի կարողանալու պահել իշխանությունը, այդ պատճառով գնում է ցանկացած ստոր քայլի․ թույլ չենք տալու․ Վահե Հակոբյան Հունիսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Հրազդան քաղաքի մի հատվածի գազամատակարարումը Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Covid-19-ով հիվանդացածների անընկալությունը կորոնավիրուսի նկատմամբ կարող է լինել ցմահ. գիտնականներՀայաստանը Ռուսաստան է արտահանում ոչ իր ադամանդները...Եթերից դուրս. «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը զրկվել է եթեր հեռարձակվելու իրավունքիցԱնհանգստություն կա, բայց խուճապ չկա. ինչպե՞ս է ապրում Կութ գյուղը հակառակորդի քթի տակ Արարատի մարզում որոշ հասցեներում հունիսի 14-ին 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Եթե բանակը թալանել են, ապա այդ թալանի անմիջական մասնակիցը պետք է լիներ նաև թիկունքի պետը, բա ինչպե՞ս կբացատրեք այս թալանչու հայտնվելը Նիկոլի նախընտրական ցուցակում. Սայաթ ՇիրինյանԵրեք տարվա ասֆալպատման աշխատանքների արդյունքում Սուրեն Պապիկյանը դարձել է դոլլարային միլիոնատեր. Սայաթ Շիրինյան«Փաբերում նիսյա գարեջուր խմողների» իշխանությունն ավարտվում է Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. Արմեն Սարգսյան Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետումՆիկոլ Փաշինյանը կառուցողի ու կայունության կողքին ընդամենը ղժղժան, քանդող, ավերիչ տեսակ է. Իշխան Սաղաթելյան Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ի՞նչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Հայաստանն ավերակների է վերածում այսօրվա իշխող թիմը. Ռոբերտ Քոչարյան NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են Ամերիկյան ինդեքսներն աճել են Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ազատվել «սորոսիստներից». փորձագետՔոչարյանը հաղթում է Փաշինյանական կեղծ և խղճալի թեզերն այլևս չեն անցնումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք, մահացել է 1 մարդ Պատմության այս օրը (հունիսի 12)Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՈղբերգական ավտովթար Արմավիրի մարզումԳիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին Բայդենը Վաշինգտոնում Մերկելի հետ կհանդիպի հուլիսի 15-ին Հունվար–մայիսին Հայաստանից շուրջ 90 000 մարդ է հեռացել. քանի՞ տոկոսը չի վերադարձել Ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել․ ԱԻՆ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում «Որքան վախը մեծ է, այնքան սկսում է մեծանալ հույզերի վրա ազդելու չափաբաժինը. նա իշխանությունը միայն ի չարս է օգտագործում». «Փաստ»Իրականությունից կտրված. Փաշինյանն այսօր ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու կլինի. «Ժողովուրդ»Երազելով Մեծ Հայաստանի մասին, հայրենատեր էիր.Արմեն ԱշոտյանՈնց «АЛКАШ-ДЕШЁВКА» եղել ես, այդպիսին էլ մնացել ես. Փիրուզա ՄելիքսեթյանՍտացե՞լ են արդյոք բազմաբնակարան շենքերի բնակիչների համաձայնությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր պատճառներով արտերկրում գտնվող հանցավոր աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ է տվել վերադառնալ հայրենիք, որ աջակցեն իրենցՈւշի ուշով հետևում են. «Փաստ»«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկելԸնդ­դի­մու­թյու­նը հաղ­թում է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը. «Փաստ»Եվրո-2020-ի առաջին գոլը. Իտալիայի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ
Ամենադիտված