Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 12

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մտածեք՝ չարժե՞ արդյոք նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք այն ամենից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Հնարավոր է հաջողությամբ ավարտին հասցնեք նախագիծը, որին հասցրել եք մեծ ժամանակ և ուժեր նվիրել:

Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք խուճապի չեք մատնվի: Անսպասելի իրադարձությունները, անակնկալները, որոնք կմատուցի ճակատագիրը, կոգեշնչեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը զարմանալի առատաձեռն կլինի հաջող զուգադիպությունների մասով: Դրանցից մեկը թույլ կտա ուղղել շատ վաղուց գործած սխալը: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ, բայց հետաքրքիր և արդյունավետ օր է: Հաճախ դուք ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, լուծել ոչ ձեր մեղքով առաջ եկած խնդիրները: Դուք ճակատագրից չեք բողոքի, այլ պարզապես կաշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Եվ դա ձեզ կհաջողվի անել:

Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած հանդիպման համար: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ումից շատ բան է կախված: Որոշ Ցուլեր շատ ուժեղ համախոհներ ձեռք կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած և արդյունավետ օր է: Հետաքրքիր գործեր շատ կլինեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Հաճախ համարձակ ծրագրերի իրագործումն իր հետ նոր ծանոթություններ կբերի: Շատ Երկվորյակներ այսօր կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան վերականգնել ժամանակին իրենց երջանկություն բերած հարաբերություները:

Աշխատեք շատ չհոգնել: Երբեմն դադար վերցնելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ ձեր գործով իսկապես շատ տարված կլինեք, բայց հանգիստ նաև ձեզ է անհրաժեշտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին մտքերը հավաքելը բարդ կլինի: Որոշ Խեցգետիններ շատ ժամանակ կանցկացնեն՝ հիշելով հին իրադարձությունները, փորձելով կապ գտնել դրանց և ներկայում տեղի ունեցողի միջև: Ժամանակի ընթացքում ձեզ կհաջողվի ավելի կառուցողական տրամադրվել, անցնել պրակտիկ խնդիրների լուծմանը:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Դուք գոհ կմնաք արդյունքից, շրջապատողներն էլ կխոստովանեն, որ զուր չեք աշխատել: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Սիրելիի հետ շփումները կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը անսպասելի զուգադիպություններով, զարմանալի իրադարձություններով ու հաճելի անակնկալներով լի կլինի: Այդ հատվածում շատ Առյուծների պետք կգան համառությունն ու արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Հաճախ դուք իրավիճակի մեջ կողմնորոշվելու համար մի քանի րոպե կունենաք. նման պահերին լավ է լսեք ինտուիցիայի հուշումները:

Երեկոն հարմար է մտերիմ մարդու հետ շփվելու, սիրային ժամադրության համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա ուրիշների հոգում, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը: Ինչ-ինչ խնդիրներ, որոնք նախկինում մթագնում էին անձնական հարաբերությունները, հիմա կարող են հեշտությամբ լուծվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հավանական են հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ: Արժե ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, շատ խնդիրներ, տարաձայնություններ ու վեճեր կմնան անցյալում: Հիմա դուք ունակ եք մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

Ավելի ուշ կգա պրակտիկ խնդիրների լուծման համար բարենպաստ ժամանակը: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ առօրյա գործերից, և՛ լրիվ նորերից: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել, և ժամանակը մտորումների վրա ծախսելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգստանալու կարիք չկա: Օրը բարենպաստ է, աստղերը ձեզ ամեն ինչում կաջակցեն: Կարող եք օգտվել դրանից բարդ մասնագիտական հարցերը լուծելու, ինչպես նաև ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու համար: Որոշ Կշեռքներ գործարքներ կկնքեն, որոնք մեծ եկամուտ կբերեն:

Հավանական են ծանոթություններ, որոնք նոր սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Ձեզ սիրահարվելը հեշտ կլինի: Իսկ դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի, նույնիսկ եթե շատ ուժեղ համակրանք տածեք ինչ-որ մեկի հանդեպ: Երեկոյան լավ նորություններ կստանաք հեռու հարազատներից, որոնց վաղուց չէիք տեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է նոր բան ստանձնելու կամ այն գործին վերադառնալու համար, որը մեկ անգամ չէ, որ ստիպված եք եղել հետաձգել: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց անհաջողությունները ձեզ չեն հուսահատեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք կիմանաք՝ ինչի եք ուզում հասնել և կշարունակեք շարժվել դեպի նպատակը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դա հրաշալի ռազմավարություն կլինի: Հենց այն ձեզ դեպի հաջողությունը կտանի, եթե ոչ այսօր, ապա մոտ ժամանակներս:

Շատերը կուզենան ձեզ օգնել: Լավագույն համախոհներին գտնելուն կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ դուք կվստահեք նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք շատ օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ձեր խորաթափանցությանը կարելի կլինի միայն նախանձել: Հաճախ հենց դուք կկռահեք, թե ինչպես է պետք լուծել վաղուց բոլորին անհանգստացնող խնդիրը: Զարմանալի չէ, որ շրջապատողները անընդհատ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին:

Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Ձեզ համար օգտակար կլինի մի փոքր հանգստանալը: Լավ ժամանակ է հետաքրքիր, բայց չհոգնեցնող զբաղմունքների համար: Որոշ Աղեղնավորներ կարող են վերադառնալ հին նախասիրությանը, մյուսները անսպասելի նորը ձեռք կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչին կարելի է ուշադրություն չդարձնել:

Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը: Ամենայն հավանականությամբ՝ հիմա դուք կգտնեք դրանք իրագործելու հնարավորությունը: Դրանում հաճույքով կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները: Նրանց հետ գործ ունենալը շատ հաճելի կլինի, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև ու հետաքրքիր օր է: Այն հազիվ թե շատ արդյունավետ լինի, փոխարենը դուք լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին հետաքրքիր բաներ եք լսել: Ընդհանուր լեզու գտնել արագ կհաջողվի: Դուք շուտով կընկերանաք:

Օրը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ճիշտ եզրահանգումներ կանեք: Շատ Ջրհոսների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչներն արագ կգտնեն ցանկացած նպատակի տանող ամենակարճ ճանապարհն ու չեն շեղվի նրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուզական դաշտն անկայուն է: Տրամադրությունը կարող է հաճախ փոխվել, երբեմն դատարկ բաների պատճառով կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել, բայց աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հանդեպ հավատը կվերականգնվի:

Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հետաքրքիր նախագծերի վրա տարվող աշխատանքին: Եթե համաձայնությամբ պատասխանեք, ապա չեք զղջա դրա համար, չնայած՝ սկզբում հեշտ չի լինելու: Նկատի ունեցեք, որ նոր գործերը նոր ծանոթություններ են բերելու, ընդ որում՝ բավական հաճելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Քրեական վարույթով պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, խnշտանգման ենթարկելու և Ալեն Սիմոնյանի հայտարարության միջև կապը․ ԹաթոյանԱրևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ ԲորելՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվելԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ. այն ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոնն է․ ՓաշինյանՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարությունՊուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի միջև խելամիտ զսպվածության հույս է հայտնելՏեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբանՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն ՊետրոսյանՊռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա
Ամենադիտված