Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարադատության նախկին նախարարը անդրադարձել է ընտրությունների թեմային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընտրական ցիկլն այլևս անդառնալի է։ Հետպատերազմյան Հայաստանի և Արցախի (ավելի շուտ` Արցախի մնացուկների) ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու։ Այս ընտրության և դրա արդյունքում ձևավորվելիք իշխանության որակն է որոշիչ լինելու, թե ինչ ապագա կունենա մեր հայրենիքը և հայ ժողովուրդն ընդհանրապես։

Հայաստանյան էլիտայի և էլեկտորալ ողջ հանրույթի համար պետք է թափանցիկ և հասկանալի լինեն հայկական պետության ապագայի մասին բոլոր քաղաքական հայտատուների տեսակետները։

Այդ իսկ պատճառով ծայրահեղ անհրաժեշտություն է իրականացնել մի քանի կարևորագույն և առանցքային հարցերի շուրջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների իրական մտադրությունների լյուստրացիա։
Ընտրական պայքարի հիմնական խաղացողները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը և տեսլականը, մասնավորապես, հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Արցախի կարգավիճակի,
- Պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասի և Շուշի քաղաքի բռնազավթման և դրանց` Արցախի իրավազորության տակ վերադարձնելու,

- Հայաստանի Սյունիքի տարածքով Ադրբեջանին տրանսպորտային միջանցք տրամադրելու թույլատրելիության,
- Այսպես կոչված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ենթակառուցվածքները և տնտեսությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար «բացելու», նման հնարավորություն տեսնելու դեպքում այդ քայլին գնալու ժամկետների, դրա հետևանքով հնարավոր տնտեսական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղիների,
- Նոր պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ռիսկերի դիվերսիֆիկացիայի, Ռուսաստանի Դաշնության` որպես ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ռեսթարթի, աշխարհաքաղաքական հիմնական դերակատար երկրների և դաշինքների հետ Հայաստանի հարաբերությունների հայեցակարգի,
- Սահմանադրության վերանայման, մասնավորապես, խորհրդարանական կառավարման գործող մոդելի, նախագահական համակարգի վերադառնալու նպատակահարմարության, դատական իշխանության սահմանադրական մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին։

Այս հիմնահարցերի մասին դիրքորոշումները պիտի պարունակեն նաև դրանց կենսագործման և իրացման մեթոդները, ուղիները և այն ռեսուրսները, որոնք կիրառվելու են կոնկրետ քաղաքական խնդիրները լուծելիս»։

Արտակարգ դեպք՝ Կիևյան փողոցում6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին
Ամենադիտված