ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ որ հիվանդությունները կարող են դառնալ ծանր ընթացքով COVID-19-ի պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19 վարակը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ, ուստի վարակվելու դեպքում մասնագետները հորդորում են մարդկանց շատ ուշադիր լինել ու հետևել բժշկի բոլոր ցուցումներին հիվանդության ծանր ընթացքից ու բարդացումներից խուսափելու համար, սակայն որոշ դեպքերում հարկավոր է լինում հավելյալ զգոնություն ցուցաբերել, քանի որ խնդրի բարդացման հավանականությունն ավելի բարձր է լինում։ 

Նման դեպքերից մեկը կարող է լինել որոշակի հիվանդությունների առկայությունը, քանի որ ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱՆ գլխավոր արտահաստիքային նյարդաբան Միխայիլ Մարտինովը, գոյություն ունեն հիվանդություններ որոնք կարող են դառնալ COVID-19-ի ծանր ընթացքի և անգամ կյանքի համար վտանգավոր բարդությունների զարգացման պատճառ։

«COVID-19-ի ընթացքը կարող են բարդացնել ուղեղային կաթվածը, կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ հիվանդություններն ու աուտոիմունային հիվանդությունները», - նշել է Մարտինովը՝ հավելելով, որ այս ախտաբանությունները ոչ միայն ավելի են ծանրացնում կորոնավիրուսային վարակի ընթացքը, այլև խանգարում են նյարդաբանական գործառույթների վերականգնմանն ու բարձրացնում են կյանքի համար վտանգավոր խնդիրների զարգացման հավանականությունը։

Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծել է, որ կորոնավիրուսային վարակով հիվանդների մոտ ուղեղային կաթվածից տուժելու հավանականությունը շատ ավելի բարձր է լինում, քան գրիպով հիվանդների մոտ։ COVID-19-ի դեպքում այս խնդրի զարգացման վտանգը 8 անգամ ավելի բարձր է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular