ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում 2020-ին աղքատության մակարդակը 7 տոկոսով աճել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եռամյա գործունեության հաշվետվություն, որի ընթացքում առավել շատ խոսեց տնտեսական քաղաքականության և դրա հաջողությունների մասին: Այս մասին զրուցել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ Հարցին թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տնտեսագետը պատասխանել է․

«Սովորական ընթացքն էր ներկայացնում՝ մի քիչ ավելի վառ գույներով: Պարզ, իրենց ոճի մեջ, բնույթին համարժեք, հիմնականում արդարացումներ ու մանիպուլյացիա: Այսինքն` ակնհայտ իրականությունից կտրված ցուցանիշներ էին` համեմված որոշակի ականջահաճո եզրույթներով»։ 

Անդրադառնալով Հայաստանում աղքատների թվի աճին` Թադևոս Ավետիսյանը ասել է․

«Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում 2020-ին աղքատության մակարդակը 7 տոկոսով աճել է: Ես կարծում եմ որ  Հայաստանում, այսօր ամեն երրորդ մարդը աղքատ է: Համաշխարհային բանկը խոշոր միջազգային ֆինանսական կառույց է, և ես չեմ կասկածում այդ կառույցի ներկայացրած գնահատականին: Եթե այլ ու ավելի բարենպաստ թիվ, գնահատական լիներ, չե՞ք կարծում, որ կառավարությունն ամենաբարձր մակարդակով այդ մասին խոսել էր, թմբկահարել: Ինչո՞ւ չեն ասում այդ մասին, եթե չէին կարող, ինչո՞ւ էին խոստանում, որ նպաստառուին դարձնելու են աշխատող, իսկ նպաստ ստացողների թիվը կրճատեն»։

Սոնա Գիշյան

www.1or.m 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular