ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճակահանությամբ է որոշվելու, թե ընտրություններում որ կուսակցությունն ինչ համարի տակ է լինելու. ԿԸՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն իր նիստերից մեկում, երբ արդեն գրանցված կլինեն ԱԺ աևրտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները, կիրականացնի վիճակահանություն եւ յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Բացի դրանից քվեաթերթիկները կողքի հատվածներում ունենալու են համապատասխան սեւ նիշ, որը ամեն մի կուսակցության համար տարբեր բարձրության վրա է: Դրա նպատակն այն է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տեսանելի կերպով տարբերել, որ այդ խրցում կան նաեւ այլ քվեաթերթիկներ»,-ասաց նա:

Մուկուչյանը նաեւ հավելեց, որ եթե անգամ լինեն կուսակցություններ, դաշինքներ, որոնք ինքնաբացարկ կներկայացնեն, համարները փոփոխության չեն ենթարկվելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular