ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվող ընտրություններում բավականին մեծ է վարքագծի   և գործընթացների անկանխատեսելիությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը երեկ օրենքի ուժով արձակվեց: Դա նշանակում է, որ մենք հունիսի 20-ին գնում ենք արտահերթ ընտրությունների` առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամբողջական փաթեթի:  Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

—Պարոն Սաքունց, ի՞նչ գործընթաց է սկսվում ԱԺ-ի լուծարումից հետ:

—  Դե արդեն  այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  մշակեց ժամանակացույց, որ գնալու է պարզ համամասնական ընտրակարգով քվեարկություն և այն իմաստով, թե ինչքանով փոփոխությունները  վերաբերվելու են  առաջիկա ընտրություններին, այդքան մասով կկատարվի։ Հանվում են տարածքային ցուցակները, խստացվել են քրեական պատիժները ընտրական որոշ խախտումների  դեպքերում։ 

—Այն փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել, որակյալ ընտրություններ անցկացնելու նախադրյալներ ստեղծո՞ւմ են:

— Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ  ամբողջական փաթեթը կնդունեն,  որը հատկապես կվերաբերի վարչական ռեսուրսների  բացառմանը կամ դրանց կանխմանը կամ կիրառման դեպքում` դրանց պատիժների  սահմանմանը։  Բոլոր դեպքերում այս պաին կարևորը այն է, որ տարածքային  ընտրացուցակները հանվեց,  որը բավականին լուրջ մտահոգիչ գործոն էր այդ  մեխանիզմը ընդունելու սկզբից։ Մնացածը արդեն վերաբերում է քաղաքական մշակույթին,  ավելի շատ այդ ատելության մթնոլորտի, թշնամանքի, ապատեղեկատվության այդ ոճին,  որը ցավոք սրտի դեռևս կմնա  ուղեկցող։ 

—Ձեր կարծիքով առաջիկա ընտրություններին որքանով է հնարավոր վարչական ռեսուրսի կիրառումը։

—  Գիտեք, պետք է ուսումնասիրել, որովհետև  վարչական ռեսուրսներ կիրառողների  ցանկը շատ ավելի մեծ է  քան երբևէ։ Բացի իշխանություններից  նաև, այսպես կոչված, ընդդիմության նախկին հատվածը  ևս ունի  որոշակի լծակներ վարչական ռեսուրս կիրառելու։  Այդ պատճառով ես չեմ կարող  կանխատեսել, թե ինչ դրսևորումների կարող ենք հանգել։   Վարքագծի անկանխատեսելիությունը    և գործընթացների անկանխատեսելիությունը սպասվող ընտրություններում բավականին մեծ են։ 

Սոնա Գիշյան

www.1or.am     

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular