ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հարավում ռուսական ռազմաբազան ստեղծել է հենակետեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

terrnews.com-ը գրում է, որ Հարավային Կովկասում իրավիճակը սրվում է։ Հակամարտության հետագա սրացումից խուսափելու և Ադրբեջան նոր գրոհների դեպքում արագ արձագանքելու հնարավորություն ունենալու համար Ռուսաստանը տեղակայել է իր լրացուցիչ արագ արձագանքման ուժերը հարավային սահմանի անմիջական հարևանությամբ: Նման տեղեկություն է փոխանցել Նիկոլ Փաշինյանը, որը ներկայումս ժամանակավորապես զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը իր հրաժարական տալուց հետո: Նա ասել է, որ ռուսական բանակը ստեղծել է երկու լրացուցիչ հենակետեր Ադրբեջանի սահմանի անմիջական հարևանությամբ, որտեղ կենտրոնացված են զրահատեխնիկա և մարտական ​​ինքնաթիռներ: Խոսքը Սյունիքի մարզի մասին է:

«Մենք չենք թաքցնում, որ Հայաստանի տարածքում, ավելի ճիշտ Սյունիքի մարզում, նոր հենակետեր են ստեղծվել ռուսական ռազմաբազաներից մեկի կողմից», - նշել է Փաշինյանը:

Հատկանշական է, որ ըստ նախնական ծրագրի, այդ տարածաշրջանում նախատեսվել է տեղակայել միայն մեկ հենակետ: Հավանական է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների սրումը առիթ է հանդիսացել ստեղծելու ևս մեկ լրացուցիչ ուժեղացված կետ: Փորձագետները նշում են, որ այդ տարածաշրջանի սահմանի մոտ ադրբեջանական բանակը տեղակայում է իր ստորաբաժանումները, որոնք կարող են ծառայել որպես հարվածային ուժեր Հայաստանի վրա հարձակման դեպքում: Նման նախապատրաստությունները ցույց են տալիս, որ Բաքուն լրջորեն է քննարկում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը: Հավանական է, որ Ռուսաստանը նույնպես ունի նման մտադրությունները հաստատող տվյալներ: Հարկ է նաև նշել, որ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները մինչ հիմա զերծ են մնում այդ ամենի մեկնաբանություններից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular