Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային վայրերում շուտով կգործեն COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող բուժկետեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր COVID-19-ի դեմ պատվաստումները բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին նշեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում պատվաստումների ծրագրում իրականացնում է փորձի փոխանակում: Մասնագետը տեղեկացրեց, որ ներկայում նախարարությունը, պատվաստումների գործընթացը քաղաքացիներին ավելի մոտեցնելու աշխատանքի շրջանակում, քննարկում է հանրային վայրերում բուժկետեր ունենալու տարբերակը:

«Նման մշակույթ կա նաև ԱՄՆ-ում: Հայաստանում ևս քննարկվում է, և արդեն գործնական քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն, թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- ասաց Շանթ Շխրտումյանը:

Մասնագետը նկատեց, որ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, ինչպես, օրինակ, Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում: Շանթ Շխրտումյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ կան քննարկումներ, թերահավատություն պատվաստումների հետ կապված, սակայն, շատերը գիտակցում են, որ դա է կարևոր ճանապարհը:

«ԱՄՆ-ում եղավ մի պահ, որ նույնիսկ պատվաստումների հետ կապված հերթեր էին լինում: Եվ ասեմ, որ քաղաքացին պատվաստանյութ ընտրելու հնարավորություն չունի: Այդ պահին ինչ եղավ, դրանով էլ պատվաստվում է: Այսօր Հայաստանում 4 հազար 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ, ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունը տալիս են, և պատվաստումների գործընթացի ակտիվություն է նկատվում»,- ասաց Շանթ Շխրտումյանը:

Վարակի ակտիվ փուլում տեսնում էինք, որ ամեն օր միջինը 20 մահ էր գրանցվում, և եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա, ապա, ըստ մասնագետի, մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը:

Հայաստանն ունի «Սպուտնիկ V», «Աստրա Զենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան:

«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին«Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեԲաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվությունՄեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծինԱդրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումիցԹբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել. 3 վիրավոր կա Փաշինյանն ասաց, որ սահմանային հարցերը Ադրբեջանի հետ դեռ քննարկման ընթացքում է Բարսելոնան ՉԼ-ում մեկ վիճակագրական ցուցանիշով սեփական հակառեկորդ է սահմանել Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա տարեց կնոջը Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է Արտակարգ դեպք․ Արմավիրի մարզում ականներ են հայտնաբերվել․ ի՞նչ է պարզվելԼիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը Աննախադեպ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում Ռուսական տանկերի բազմաշերտ զրահը բաղկացած է պարաֆինի, կևլարի և կերամզիտի շերտերից«Ալիևի հետ կա պայմանավորվածություն»․ Ինչ է ասել Փաշինյանը Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել․ Սաքունցը՝ Վարդանյանին խոշտանգելու մասին«Ուրարտու» համույթի ելույթը՝ «Տարբեր ազգերի երեխաները՝ Կուբանի հայրենասերներ» փառատոնում 51-ամյա Կարինե Մ.-ն տեղում մահացել է
Ամենադիտված