ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը Հայաստանի նախընտրական երկխոսության մասին. մեղքը գցում են միմյանց վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի` Հայաստանի ներկայիս և նախկին իշխանությունները փորձում են միմյանց վրա բարդել Լեռնային Ղարաբաղում կրած պարտության պատասխանատվությունը: Մեկնաբանելով Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հայտարարությունները` Դանիելյանը նշել է, որ նրանց վերջին հարցազրույցները վերաբերում են երկու հիմնական թեմաների` Ղարաբաղում կրած պարտությանը և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ներկայիս իշխանությունները ցանկանում են պարտության մեջ մեղադրել նախկին ղեկավարությանը, իսկ «նախկինները», իրենց հերթին, արձագանքում են դրան», - ասել է Դանիելյանը:

Ինչպես շեշտել է քաղաքագետը, ներկայիս իշխանությունները չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել, չնայած նրան, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը սկսում է նոր կետից:

Վերջին հինգ ամիսների ընթացքում Փաշինյանը շարունակաբար փորձում էր պարտության պատասխանատվությունը գցել «նախկինների» վրա: Բնականաբար, բանավեճի ընթացքում կողմերը պետք է որոշ մանրամասներ հայտնեն բանակցությունների վերաբերյալ: Քաղաքագետը ուշադրության է հրավիրել Սարգսյանի այն հայտարարության վրա, որ նա պարտվել է ոչ թե Փաշինյանին, այլ շատ ավելի լուրջ ուժերի, որոնք գտնվում են ինչպես հյուսիսում, այնպես էլ արևմուտքում: Ըստ Դանիելյանի` հարցեր են առաջանում. ի՞նչ խնդիրներ էին ուզում լուծել այդ ուժերը, ինչո՞ւ որոշեցին հեռացնել Սարգսյանին և Փաշինյանին դնել նրա տեղը, որքանո՞վ էր դա կապված Լեռնային Ղարաբաղի հետ:

«Հասարակությունը փորձում է ստանալ այս հարցերի պատասխանները: Դրանք որոշակի ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա», - ասել է նա  նշելով, որ դեռ պատասխաններ չկան, և կարող են հայտնվել ապատեղեկատվություններ: Միևնույն ժամանակ, Դանիելյանը համոզված է, որ Հայաստանը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների, և որոնք արդյունքում «կեղտոտ» կլինեն և, հնարավոր է ուղեկցվեն անկարգություններով:

Նշենք, որ նոյեմբերի 10-ից՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանում ընդդիմությունը անընդհատ հավաքներ է անցկացնում` պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Բացի այդ, նրա հրաժարականը պահանջում են Հայաստանի նախկին նախագահները, Հայ Առաքելական եկեղեցու ավագ հոգևորականները, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ ու փորձագետներ: Ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ դավաճանության, երկրի շահերը չպահպանելու և թաքնված պրոթուրքական դիրքորոշման մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular