ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանն իր երկրպագուներին տոն կպարգևի «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով:

Երեկոն տեղի կունենա մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգին հեղինակային երգի սիրահարները կունկնդրեն Հախվերդյանի տարբեր տարիների սիրված ստեղծագործությունները:

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ՖրանսիայուԵրգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանն իր երկրպագուներին տոն կպարգևի «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով:մ, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում, այլուր:

Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular