Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բացասական սպասումները պայմանավորված են անվտանգային խնդիրներով ու քաղաքական անկայունությամբ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ դարձավ, որ մարտին, ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,8 տոկոս աճ ունենք: Մինչ տնտեսական իրավիճակին անդրադառնալը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը հիշեցնում է՝ վերոնշյալը 2020 թ. մարտի հետ համեմատած ցուցանիշն է:

«Մինչդեռ 2020 թ. մարտին մենք ունեցել էինք 4,2 տոկոսանոց անկում: Այսինքն, մեծ հաշվով, անգամ 2021 թ. մարտի այս աճն արձանագրելով՝ դեռևս չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնվել է ու հասել 2019 թ. մարտի վիճակին: Դեռ անցած տարվա մարտից սկսած՝ տևական ժամանակ մենք ամեն ամիս անկում ունեինք, ու այս տարվա մարտի աճն առաջին ամսական աճն էր: Բայց, այդուհանդերձ, այդ աճը նախ՝ չի ծածկում այն անկումը, որն ունեցել ենք նախորդ տարվա մարտին, երկրորդ՝ դեռևս չի վկայում տնտեսությունում տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով հետագա հնարավոր միտումներին՝ նա հիշեցրեց ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021 թ.-ի համար արված կանխատեսումները, որոնք, նրա խոսքով, բավականին համեստ են: Տնտեսագետի դիտարկմամբ, խոսքն ընդամենը 1-1,5 տոկոս աճի մասին է: Ինչ վերաբերում է տնտեսական անկման այսօրվա տեմպերին, նա նկատեց. «Հրապարակված տվյալներից և առկա միտումներից դատելով՝ իրականում դեռևս աշխուժացման մասին խոսել չենք կարող: Այսինքն, տնտեսության մեջ դեռևս դրական միտումներ չեն նկատվում, որոնք հիմք կտային մեզ ենթադրել, որ կարճ ժամանակ անց մենք էապես կարողանալու ենք վերականգնել այն կորուստները, որոնք ունեցել ենք՝ պայմանավորված տնտեսական անկմամբ և ճգնաժամով: Այստեղ շատ էական են առավելապես անվտանգային ու քաղաքական գործոնները: Երբ վերլուծում ենք թե՛ տնտեսական անկման պատճառները, թե՛ հասարակության տրամադրություններն ու բիզնեսի սպասողականությունը, ակնհայտ է դառնում, որ առկա են բացասական սպասումներ: Այդ բացասական սպասումներն առավելապես պայմանավորված են անվտանգային խնդիրներով ու քաղաքական անկայունությամբ: Քանի դեռ գոնե այս երկու հարցերը չեն լուծվել, տնտեսական աշխուժության մասին, ցավոք, չենք կարող խոսել: Իհարկե, բնական է, որ թվարկածս գործոններից զատ էական են նաև տնտեսական գործոնները, բայց, այդուհանդերձ, նշվածները առանցքային դերակատարում ունեն, և այդ իմաստով կարևոր է, որ որոշակի քայլեր իրականացվեն թե՛ անվտանգային բաղադրիչի ուժեղացման, թե՛ քաղաքական անկայունությունը վերացնելու առումով»:

Անդրադառնալով գնաճի միտումներին հատկապես եկամուտների չավելացման պարագայում՝ Կառլեն Խաչատրյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Թեև գնաճը մարտին կազմել է 5,8 տոկոս, բայց դա ընդհանուր՝ բոլոր ապրանքների միջինացված գների բարձրացման ցուցանիշն է: Հասկանալի է, որ առանձին խումբ ապրանքների գները շատ ավելի արագ են աճել, ու այդ իմաստով իրապես այստեղ մտահոգվելու շատ բան կա. նախ՝ եկամուտների անկման ֆոնին գների բարձրացումը հավել յալ սոցիալական խնդիրներ է առաջացնում հասարակության լայն զանգվածների մոտ, և այդ իմաստով իրականում պատկերը մտահոգիչ է: Ես ուզում եմ նաև հավելել հետևյալը. երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»:

Ընդ որում, ըստ տնտեսագետի, գնաճը գնալով ահագնանում է, ու պատճառը միայն դրամի արժեզրկումը չէ: «Դրամի արժեզրկում մենք կտրուկ ունեցել էինք նաև անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին, ինչը պայմանավորված էր համավարակով:Բայց այդ նույն ամիսների ընթացքում մեզ մոտ ամսական գնաճը չի գերազանցել 1,5 տոկոսը: Այսինքն, իրականում, այո, դոլարի փոխարժեքի տատանումները ազդում են գնաճի վրա, բայց դրանք միակ գործոնը չեն: Այստեղ կրկին պետք է շեշտեմ անվտանգային և քաղաքական անորոշությունների մասին, որոնք հավել յալ տատանողականություն են հաղորդում ԱՄՆ դոլարին, որի հետևանքով դրամն արժեզրկվում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Այս ֆոնին անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների՝ տնտեսության վերականգնման, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդի, ներդրողների խմբի՝ Հայաստան գալու մեծ պատրաստակամության մասին արվող հայտարարություններին՝ տնտեսագետը շեշտեց. «Եթե կարճ ասեմ, նման բոլոր հայտարարություններն իրականությունից կտրված են: Ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններ անող մարդիկ կա՛մ գլուխ չեն հանում տնտեսությունից, չեն հասկանում տնտեսական գործընթացները, կա՛մ ուղղակի միտումնավոր փորձում են բոլորիս մոլորության մեջ գցել: Նույն բազմամիլիոնանոց ներդրումների մասին հայտարարությունները հնչեցին պատերազմից հետո՝ նոյեմբերին: Մոտ վեց ամիս է արդեն անցել, բայց, համենայն դեպս, պաշտոնական վիճակագրական տվյալներով, որևէ ներդրում չկա: Նույնը վերաբերում է տնտեսական աճին: Հեռու չգնանք: Երբ վիճակագրական կոմիտեն դեռ մարտի տվյալները չէր ամփոփել, դրանից մոտ 5 օր առաջ կառավարության հերթական նիստի ժամանակ մեզ փորձում էին համոզել, որ մարտին առնվազն 7-8 տոկոսանոց աճ ենք ունենալու, բայց հրապարակվեցին մարտի տվյալներն, ու տեսանք, որ այդ աճը 3,8 տոկոս է՝ մոտ երկու անգամ ավելի նվազ, քան հայտարարում էին տնտեսական բլոկի պատասխանատուները: Իրականում բազմաթիվ նման օրինակներ կարելի է բերել, իսկ կյանքը կարճ ժամանակում ապացուցել է նման հայտարարությունների, մեղմ ասած, ոչ ճշմարիտ կամ ոչ իրատեսական լինելը»:

Մի կողմից՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի քայլերին, մյուս կողմից՝ տնտեսական բլոկի պատասխանատուների՝ հայտարարություններից այնկողմ չանցնող գործողություններին՝ Կառլեն Խաչատրյանը հավելեց. «Եթե կոպիտ արտահայտվեմ՝ ԿԲ-ն կրակն է ընկել կառավարության ձեռքը: Փաստացի, վերջին ամիսներին ԿԲ-ի քայլերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԿԲ-ն փորձում է կառավարության անգործության, կառավարության սխալ տնտեսական քաղաքականության հետևանքները հնարավորինս մեղմել ու չեզոքացնել, ինչն իր պարտականությունն է: Խոսքը ֆինանսական հատվածի վրա ազդեցություն ունեցած հետևանքների մասին է: ԿԲ-ն մոտ տասը օր առաջ հայտարարեց, որ դոլարի ներարկում է կատարելու տնտեսության մեջ: Իրականում լավ օրից չէ, որ ԿԲ-ն արտարժույթային շուկայում միջամտություն է անում: Դա անում է ճարահատյալ, ստիպված, որովհետև կառավարության վարած քաղաքականության հետևանքով տնտեսության մեջ անորոշություններն այնքան են մեծացել, որ, ուզեք, թե չուզեք, դրամը կտրուկ արժեզրկվել է:

Մյուս կողմից էլ՝ կառաջանա հարց, թե դրամի կտրուկ արժեզրկումն ինչո՞ւ է մտահոգում ԿԲ-ին. որովհետև ԿԲ-ի խնդիրը գների կայունության ապահովումն է, իսկ երբ դրամն արժեզրկվում է, դա հավել յալ գնաճային ճնշում է առաջացնում տնտեսության վրա: Հիմա ստացվում է, որ ԿԲ-ն սահմանադրորեն իր վրա դրված խնդիրը, այն է՝ գների կայունությունը ապահովելու գործառույթն իրականացնելու համար ստիպված է լինում դոլար ներարկել տնտեսության մեջ: Մենք տեսանք նաև, որ դեկտեմբերի 15-ին, հետո նաև փետրվարին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց: Սա, մեծ հաշվով, ճգնաժամային փուլերում ոչ պոպուլ յար քայլ էր, որովհետև երբ ճգնաժամի ժամանակ փողը թանկացնում ես, դա չի նպաստում տնտեսական աշխուժացմանը: Ընդհակառակը՝ խորացնում է ճգնաժամը:

Բայց ԿԲ-ն կրկին ստիպված էր դա անել, որովհետև կառավարության վարած քաղաքականության հետևանքով այդ բացասական սպասումների, անորոշությունների ֆոնին գնաճային ճնշումներ կային տնտեսությունում, ու գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն ստիպված եղավ երկու անգամ վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նմանատիպ այլ օրինակներ էլ կարելի է բերել, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԿԲ-ն, օգտագործելով իր գործիքակազմը, փորձում է իրականացնել իր պարտականություններն ու չեզոքացնել այն հետևանքները, որոնք կառավարության մեղավորության պատճառով ի հայտ են գալիս տնտեսությունում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհԹել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվելՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը առաջիկա օրերին «Ախր, Արցախ ես կորցրել, հազարավոր զոհեր ունես, «Եռաբլուրը» սարքել ես անծայրածիր, մեկ էլ, թե՝ Սևանի ջուրը բարձրանում է». Գեղամ ՄանուկյանԱդրբեջանի իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայ գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում նրանց իրական թիվը. ՀՀ ՄԻՊ-ը դիմել է միջազգային մարմիններինՀանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. Ժաննա ԱնդրեասյանԱյս իրավիճակը պետք է շտկվի․հենց դրան է միտված #անտինիկոլ շարժումը․ Մելիք-ՇահնազարյանԱստղագուշակ․ մայիսի 12Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումներ«Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են»․ Տիգրան ԱբրահամյանԿազանի դպրոցում կրակ բացած երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնումԱդրբեջանը իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել․ Սոֆյա ՀովսեփյանԹուրքիային այնքան հետաքրքիր չէ Աղդամը, Ֆիզուլին, որքան՝ «Զանգեզուրի միջանցքը». թուրքագետՎերջին զանգի միջոցառումները կանցկացվեն. ԿԳՄՍՆԱրդարադատության նախկին նախարարը անդրադարձել է ընտրությունների թեմայինՓաշինյանը նոր որոշում է ստորագրելՕլիմպիական խաղերի մրցավարական կազմում ՀՀ-ն կունենա՞ ներկայացուցիչԿենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ«Անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից». ԵՊՀ ուսխորհրդի նախագահԱրսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազինՄասնագետը նշել է՝ որ հիվանդությունները կարող են դառնալ ծանր ընթացքով COVID-19-ի պատճառՆշված հասցեներում գազ չի լինի․ հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն Եթե Փաշինյանը հասկանա, որ իշխանությունն իր ձեռքից գնում է, կարող է ռազմական պրովոկացիայի գնալ սահմանին․ քաղաքագետԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր ՊուտինինՀայ ըմբիշները Բուլղարիայում նվաճել են Օլիմպիական խաղերի ևս երկու վարկանիշ. Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ին կմասնակցի վեց ըմբիշներովԱլիևի հայատյացություն պարունակող ելույթները ՀՀ ՄԻՊ-ն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ կառույցներիԱռցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցովՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասինՆիկոլ Փաշինյանի խոսնակը չի հերքել Սերգեյ Լավրովի խոսքերըԸնտրողը քվեաթերթիկի վրա այլևս գրիչով նշում չի անելու. ԿԸՀ նոր փոփոխությունըՀայաստանում 2020-ին աղքատության մակարդակը 7 տոկոսով աճել էՍպասվող ընտրություններում բավականին մեծ է վարքագծի   և գործընթացների անկանխատեսելիությունըՎիճակահանությամբ է որոշվելու, թե ընտրություններում որ կուսակցությունն ինչ համարի տակ է լինելու. ԿԸՀ նախագահԲուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդԶելենսկիի կարծիքով` սեպտեմբերին ՌԴ-ի կողմից հարձակում չի լինի, քանի որ դա կարող է համաշխարհային պատերազմի հանգեցնել Դոլարն ու եվրոն էժանացել են «Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ. Վահե Հովհաննիսյան Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու․ Տիգրան Աբրահամյան Ընտրությունների գնալու իշխանությունների որոշումը կապված է օրինական ճանապարհով հեռանալու ցանկության հետ. «Հայրենիք» Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը Ամփոփվել է քրեական գործերից առաջինի ուսումնասիրությունը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին Նիկոլ Փաշինյանին իրավիճակը ճիշտ չեն զեկուցում ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն. խարդախություն, դրամանենգություն, ընտանեկան բռնություն Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով Գունավոր մետաղների գները չեն փոխվել. LME Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. ՀՄԿ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ Որքա՞ն դիմորդ է հայտ ներկայացրել Հայաստանում ու Արցախում 2021 թվականին
Ամենադիտված