ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու հենակետերը Սյունիքում ոչ թե Սյունիքը պաշտպանելու, այլ թշնամուն հանձնելու համար են. Հայկ Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր երկու հենակետերը Սյունիքում ոչ թե Սյունիքը պաշտպանելու, այլ այն թշնամուն հանձնելու համար են:
Նախքան մի բան մեկին վաճառելը նախ պետք է այն ունենալ և լիովին տնօրինել: Ուրիշի ունեցվածքը երրորդ կողմին անհնար է վաճառել` առանց դրան տիրանալու: Տիրանալու լավագույն մեթոդը` պաշտպանելու անվան տակ այն ռազմակալելն ու հետո սեփական գործարքով օտարելն է:
Հիմա ռազմակալում են, հընթացս գաղտնի բանակցում են, հետո անպայմանորեն փորձելու են հանձնել, երբ պայմանավորվածությունը վերջապես կայանա: Հակառակը պնդողները ծառայում են նույն թշնամու շահերին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular