Այսուհետ գործելու է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆKaren Vardanyan Educational Foundation-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի՛ ընկերներ և համախոհներ,
Ուրախ ենք հայտարարել, որ այսուհետ գործելու է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը»։ Վերջինիս նպատակն է համակարգային ձևով շարունակել իրականացնել Կարեն Վարդանյան հասարակական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործչի գաղափարները և ազգային նպատակները։
Ոգեշնչման աղբյուր ունենալով Կարեն Վարդանյանի մարդկային տեսակը և թողած հսկայական ժառանգությունը՝ մենք նպաստելու ենք․
• ՀՀ մարզային զարգացմանը
• Ապակենտրոնացված տեխնոլոգիական կրթության տարածմանը
• Հայրենաճանաչ սերունդ ունենալուն։
Մեզ բարի երթ։