ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլիզեումում կվերականգնվի գլադիատորների մենամարտերի հարթակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի Կոլիզեումը նոր հարկով համալրելու ծրագիրը, որը այցելուներին հնարավորություն կտա կանգնել այնտեղ, որտեղ ժամանակին կռվել են գլադիատորները, հայտնում է BBC լրատվականը։

Մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել է փայտե հետ քաշվող հատակի կառուցման մասին, որի կառուցման համար հայտարարված մրցույթում հաղթել է իտալական Milan Ingegneria ընկերությունը և 18,5 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր կնքել։ Նախագիծը նախատեսում է հատակի կառուցումը փայտյա շրջվող սալիկներով. այն տարածված կլինի 3000 քառակուսի մետր մակերեսով, իսկ ապագայում նոր նախագծի իրականացման դեպքում հնարավոր կլինի ամբողջությամբ շրջել հատակը։

Ակնկալվում է, որ հատակի շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականը։

Ներկայում 200-ամյա պատմություն ունեցող հուշարձանը հատակ չունի։ Այն ապամոնտաժվել է 2019 թվականին՝ հնագետների կողմից, որոնք ուսումնասիրել են դրա տակ գտնվող ստորգետնյա թունելների ցանցը։

Մշակույթի նախարարն ասել է, որ նոր հարկն այցելուներին հնարավորություն կտա «տեսնել Կոլիզեումի վեհությունը» դրա կենտրոնական հատվածից և հավելել, որ դա հուշարձանը վերականգնելու գործում ևս մեկ քայլ առաջ է։ Նախարարը նշել է, որ հատակը կառուցելուց հետո այստեղ կարող են մշակութային միջոցառումներ անցկացվել։

Կոլիզեումը Հռոմեական կայսրության ամենամեծ ամֆիթատրոնն էր: Գլադիատորների մենամարտերի և այլ բեմականացումների ընթացքում այն հյուրընկալել է առնվազն 50 հազար մարդու։

Այն Իտալիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular