Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բրազիլիա՝ Տիրադենտեսի օր, Իտալիա՝ Հռոմի հիմնադրման օր, Քենիա՝ Ծառատնկման օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Սան-Խասինգոյի օր, Ռուսաստան՝ Տեղական ինքնակառավարման աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 – ծնվել է մանկավարժ, թարգմանիչ, լրագրող Ջալալ Տեր-Գրիգորյանը։

1882 – վախճանվել է հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։

1894 – ծնվել է դերասան, ռեժիսոր Յուրի Իլյայի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)։

1941 – ծնվել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։

1948 – ծնվել է գեղանկարիչ Վալմարը։

1965 – ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որը Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար:

1969 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող Ցական Շողենցը։

1994 – վախճանվել է հայազգի նշանավոր կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը։

1998 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լաոսի հետ։

2005 - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունել է ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժման կոնվենցիային վերաբերող բանաձև, որը հեղինակվել և ներկայացվել է Հայաստանի կողմից:
2006 - Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեև շրջանառվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծ:

2008 - տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը: 

2010 - բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:

2015 - Սերժ Թանգյանն ու Ջոն Դոլմայանը ժամանել են Հայաստան։ Այցի նպատակը Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգն է Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2016 - Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։

2017 - Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ առավոտից փակել են իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են, իրենց հանգիստ չեն թողնում, ստուգումներ են իրականացնում, պահանջում են ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։

2018 - «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից մեկը հանդիսացող Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է։

2020 - Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և Արցախի Հանրապետության նախագահ ընտրված հայտարարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 753 – Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրել են Հռոմ քաղաքը։ Այդ օրը համարվում է Հռոմի հիմնադրման օրը։

1109 – վախճանվել է միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը հանդիսացող  փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Քենթրբերցին:

1142 – վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա, սքոլաստ, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելարը։

1519 - Մեքսիկայի մոտ ափ է իջել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։

1526 – զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրել է Մեծ Մողոլների կայսրությունը:

1699 – վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Ռասին։

1729 – ծնվել է  Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։

1782 - թագավոր Բուդդխա Յոդֆա Չուլակոլը հիմնադրել է Սիամի նոր մայրաքաղաքը, որը եվրոպացիներին հայտնի է դարձել Հոնգկոնգ անունով։

1792 - Ռիո-դե ժանեյրոյում պորտուգալացիները քառատել են Բրազիլիայի անկախության համար պայքարող Տիրադենտեսին։

1816 – ծնվել է անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։

1828 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենը։

1863 - Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդադի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակել է նոր համաշխարհային կրոնի ստեղծումը։

1898 - ԱՄՆ-ի բանակի կողմից Կուբայի շրջափակմամբ սկսվել է իսպանո-ամերիկյան պատերազմը։

1910 – վախճանվել է ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ Մարկ Տվենը, որը հանդիսանում է «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» և այլ գրքերի հեղինակ:

1913 – ջուր է իջեցվել «Աքվիտանիա» շոգենավը: Այն միակ շոգենավն է, որը մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:

1915 – ծնվել է մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան Էնթոնի Քուինը։

1926 – ծնվել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդը։

1944 - ֆրանսիայում կանայք ստացել են ընտրական իրավունք:

1954 – ԽՍՀՄ-ը սկսել է անդամակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

1960 – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվել է Բրազիլիա քաղաք:

1989 - Պեկինի Տյանանմեն հրապարակում կապված չինական բարեփոխումների առաջնորդ Հու Յաոբանի մահվան հետ հավաքվել են մոտ 100 000 ուսանող։

1996 – սպանվել է չեչեն զինվորական և քաղաքական գործիչ, ինքնահռչակ Իչկերիա չեչենական հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևը։

2019 - Շրի Լանկայում տեղի են ունեցել ահաբեկչությունների շարք։

- Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան
Ամենադիտված