ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը փորձում է դատական համակարգը ենթարկեցնել իրեն

ԻՐԱՎՈՒՆՔ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կասկածյալ է քրեական գործով: Երեկ շատ արագ ԲԴԽ-ն նիստ գումարեց և որոշեց կասեցնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները:  Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։

—Պարոն Կիրակոսյան, դուք այդ գործընթացի մեջ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք:

— Այո, կարծում եմ, որ կան հետապնդման տարրեր։ Ըստ էության  այդ ծառայությունները, որոնցով քրեական գործ է հարուցվել գործադիր իշխանությանն են պատկանում։ Եվ ես կարծում եմ, որ սա ԱԺ նախորդ քննարկման շարունապությունն է, որտեղ «Իմ քալյը» խմբակցության պատգամավորներին դուր չէր գալիս  Վարդազարյանի  պահվածքը։

—Հանրության մի հատվածի մոտ հիմքեր կան կարծելու, որ Վարդազարյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է նոյեմբերի 15-ի իր հայտնի հայտարարության համար: Հետո ԲԴԽ է գործուղվում Գագիկ Ջհանգիրյանը և այս նախագահին հեռացնելուց հետո նա ստանում է ԲԴԽ նախագահի լիազորությունները: Դեպքերի նման զարգացումը տարօրինակ չե՞ք համարում:

— Կարծում եմ, այս գործընթացները ընտրություններով է պայմանավորված։ Ըստ էության իշխանությունները  միայն դատական համակարգի վրա վերահսկողություն չեն կարողանում իրականացնել և ուզում են,  և փորձում են իրենց դիրքերն այդտեղ էլ ամրացնել  և  դատական համակարգում էլ   իշխանություն ունենա։  Եվ կարծում եմ, որ այս ամենը քաղաքական գործընթաց է։

—Իսկ դուք խնդիր տեսնո՞ւմ եք դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում: Օրինակ՝ ՀՀ նախագահը տեսել էր և Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ուղարկել էր ՍԴ:

— Ըստ էության մենք չունենք   անկախ դատական համակարգ,  այսինքն ոչ թե խնդիր է գնում, որ մենք  երեք  իշխանական թևերից,  ըստ էության, ունենք միայն   գործադիր իշխանություն, քանի որ ԱԺ-ն ամբողջությամբ կցորդ է  և դատական իշխանությունն էլ  փորձ է անում կրկին  իշխանության վերահսկողության տակ վերցնել։ Այդ իմաստով  դատական բարեփոխումները  շատ խնդրահարույց են հենց ամենասկզբից, որովհետև բուն նպատակը այն չի, որ մենք ունենանք իրավահավասար  ուժեղ իշխանության  երեք ճյուղեր։ Խնդիրը այն է, որ ցանկանում են ունենալ գործադիրի իշխանության տակ  երեք ճյուղերն էլ։  Ու սա իրականում շատ մեծ խնդիր է։ Մենք իրականում չունենք սահմանադրության փոփոխության կոնցեպտ, մենք որևէ կոնցեպտ չունենք, դատաիրավական էլ չունենք, առանձին ինչ-որ գործողություններով։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular