ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Pfizer պատվաստանյութի ևս մեկ չափաբաժին կարող է պահանջվել պատվաստումից 6-12 ամիս անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատրաստուկի երկու չափաբաժին ստանալուց 6-12 ամիս անց պատվաստում ստացածներին, հավանաբար կպահանջվի երրորդ չափաբաժինը ներարկել, իսկ հետո հավանական է, որ հարկադրված կլինեն պատվաստվել ամեն տարի: Այդ մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուռլան:

«Հավանական սցենարն այն է, որ 6-12 ամիս ժամանակամիջոցում կպահանջվի երրորդ չափաբաժինը, իսկ հետո լինելու է ամենամյա կրկնապատվաստում: Բայց այդ ամենը պահանջում է հաստատում»,-նրա խոսքը մեջբերում է Sky news հեռուստաալիքը:

Նա ճշտել է, որ պատվաստման կանոնավորությունը կախված կլինի այն բանից, թե վիրուսի հատկապես որ հիմնամանէները կտարածվեն:

Նրա խոսքով՝ Pfizer-BioNTech պատվաստանյութն իմունիտետ է տալիս վեց ամսվա համար, սակայն պաշտպանության աստիճանը ժամանակի հետ թուլանում է: Նա հավելել է, որ մասնագետները ոչ թե կլինիկական փորձարկումների ժամանակ, այլ միայն իրական պայմաններում պետք է պարզեն, թե որքան երկար է իմունիտետը պահպանվում մարդու մոտ, որն ստացել է պատրաստուկի երկու չափաբաժինները:

Ապրիլի սկզբին Pfizer-ը եւ BioNTech-ը հայտարարել են, որ COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութը 91,3 տոկոսով արդյունավետ է պատրաստուկի երկրորդ չափաբաժնի ներարկումից հետո առնվազն մինչեւ վեց ամիս ժամանակաշրջանում: Pfizer-ի փաստաթղթում նշվել է, որ պատվաստանյութը նաեւ հարյուրտոկոսանոց արդյունավետություն է ցուցաբերել կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրէի դեմ:

Pfizer-ի եւ BioNTech-ի մշակած պատվաստանյութն առաջինն է հավանություն ստացել ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում: COVID-19-ով հիվանդությունը կանխելու գործում դրա արդյունավետությունը պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալուց յոթ օր անց գնահատում են 95 տոկոս: BioNTech-ի տվյալներով, երկրորդ չափաբաժնի ներարկումից երկու շաբաթ անց պատրաստուկի արդյունավետությունն էլ ավելի բարձր է՝ 97 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular