ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն Sputnik V-ով պատվաստումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն ռուսական Sputnik V-ով քաղաքացիների պատվաստումները: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են առողջապահության նախարարությունում. դեղամիջոցն արդեն բաշխել են պոլիկլինիկաների միջեւ, եւ երկուշաբթի քաղաքացիներն արդեն կկարողանան ստանալ պատվաստանյութի առաջին դեղաչափը:

Առաջինը կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, որոնք աշխատում են կորոնավիրուսային վարակով պացիենտների հետ: Ավելի բարձր տարիքի ռիսկի խմբի պացիենտների խումբը կստանա պատվաստանյութը Ռուսաստանից նոր մատակարարումներից հետո:

Հիշեցնենք, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
  • Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք

Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք

Հիծեցնենք նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular