Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը հնչել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղար

Պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և մենք կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Factor.am-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԽ գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։

«Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։ Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու»,- ասել է  Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե հունիսին՝  ԶՈՒ  ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց օրեր անց, ԱԽ նիստին ներկայացրել է վերլուծություն ռազմաքաղաքական իրավիճակի մասին և ասել, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան է, հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն, Արմեն Գրիգորյանը նախ  ասաց, որ այդ նիստում Օնիկ Գասպարյանը զեկուցող չի եղել, ապա շարունակեց․

«Այն՝ ինչի մասին խոսում է Օնիկ Գասպարյանը եղել է օգոստոսի 21-ի զեկույցում, բայց այդտեղ ևս խեղաթյուրում կա։  Օրինակ ասում է, որ ռազմաքաղաքական կամ  դիվանագիտական մեծ քայլեր ձեռնարկեք, ինքը մոտ 9-10 էջանոց զեկույց է ներկայացրել օգոստոսի 21-ի նիստում, և դիվանագիտության մասին մեկ բառ չկա։ Օնիկ Գասպարյանն ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, այլ ինքն ասում է՝ մենք արևելյան ուղղությամբ  «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ջախջախելու ենք թշնամուն։ Էդ ինչպե՞ս է Օնիկ Գասպարյան մտածում, որ կարող ենք մենք ջախջախել, երբ որ Թուրքիան է աջակցում։ Օնիկ Գասպարյանի հիմնական միտքն այն է եղել, որ Թուրքիան հնարավոր է արևելյան ուղղությամբ հարձակվի, և մենք մի նախադասություն էլ ենք հրապարկել, որպեսզի հստակ երևա, որ Գասպարյանի առաջարկը ոչ թե եղել է ռազմաքաղաքական կամ դիվանագիտական լուծում տալ, այլ ստեղծել աշխարհազոր, հրապարակային էլ է դա երևում, եթե հետ գնաք օգոստոս-սեպտեմբեր ամսիների գործողություններին, կտեսնեք, որ մենք շատ ինտենսից սկսել ենք խոսել աշխարհազորի ստեղծման մասին։ Օնիկ Գասպարյանը խնդիրների լուծումը տեսնում էր աշխարհազոր ստեղծելով և մեր որոշումը հիմնված է եղել նրա առաջարկի հիման վրա»։ 

Լրագրողի հարցին,  թե Օնիկ Գասպարյանն առաջին անգամ ե՞րբ է ասել, որ պետք է պատերազմը կանգնեցնել, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ 2020թ․ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստին լայնածավալ քննարկում է եղել, որին մասնակցել են նաև նախագահը, կաթողիկոսը,  ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարները, և այդ նիստին է Օնիկ Գասպարյանը 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքն ասել։

«Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի,  բոքսի օրինակ է բերել և ասել, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, Օնիկ Գասպարյանը մանրամասներ էր ներկայացրել պատերազմի վերաբերյալ և ասել, որ  «պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է  մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

 Այս հայտարարությունը միայն ամիսներ անց հերքեցին Կառավարությունից, սկզբից դա արեց ԱԽ քարտուղարը, ապա վարչապետը։ Օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, վարչապետ Նիկյոլ Փաշինյանը հայտարարեց, թե Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս եւ առնչություն չունի։

«Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առաջ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»,-հայտարարել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով եւ միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը եւ ջախջախել նրա խմբավորումները»,- ասել էր նա։

Իսկ ահա հաջորդ օրը, ԱԽ գրասենյակը, հրապարակել էր գաղտնազերծված որոշ փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ։

 

 

КВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ Բորել
Ամենադիտված