ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջունգլիների կանոններով քաստինգ է հայտարարվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային ժողովում հերթական մարաթոնն էր։ Վազքուղում Իմ քայլը խմբակցության պատգամավորներն էին։ Նրանք մրցում էին, թե ով ավելի սուր ելույթ կունենա նախկինների մասին, ով ավելի ուժեղ կպաշտպանի Նիկոլի ձախողումները, ով ավելի եռանդուն կհարձակվի Լուսավոր Հայաստանի պատգամավորների վրա, առավելապես Էդմոն Մարուքյանի։

Ի դեպ, Մարուքյանի այսօրվա ելույթն այն մասին էր, ինչը մտքում կամ բարձրաձայն մտածում են ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության, իշխանության և անձամբ Փաշինյանի մասին։ Ինչպես ասում են՝ ուղղակի պետք է նայել ԼՀԿ ղեկավարի ելույթը։

Ինչևէ, առաջ անցնենք։ Ստրկատեր Փաշինյանը քաստինգ է հայտարարել նախընտրական ցուցակում առավել բարձր տեղերի համար։ Պարզապես պատգամավորներից պահանջվում է ուժգին ծափահարել ամեն հնարավոր անհեթեթության, ուժգին պաթոսով բոլոր ձախողումների մեջ մեղադրել նախկիններին ու չմոռանալ ձեռքի հետ էլ հարձակվել խորհրդարանական ընդդիմության վրա։

Տեսարանն իսկապես զավեշտալի էր՝ Լենա Նազարյան, Վաղարշակ Հակոբյան, Արփի Դավոյան, Նազելի Բաղդասարյան, մաեստրո Հովիկ Աղազարյան և այսօրվա գլխավոր հերոսը՝ Սուրեն Պապիկյան։

Ի դեպ, մի առանձնահատուկ նողկանք էր լսելը Հակոբյան Վաղարշակին։ Ինքնահավան, ուղեղ սղոցող ձայնի ելևեջներով, հիստերիկ ժեստիկուլացիայով սույն պարոնն այսօր հակաքաղաքական և հակաքաղաքագիտական մաստեր կլաս ցույց տվեց։ Սա այն պատգամավորն է, որը իր քվեաթերթիկը նկարում էր շեֆին իր հավատարմությունը ցույց տալու համար, բայց այսօր այնպիսի քաղաքական վեհ արժեքներից էր խոսում, որ ջեռոցում տապակա լինող հավի ծիծաղը կգար։ Նշենք նաև, որ սույն պարոնը, ըստ չար լեզուների, հասցրել է նախկինում լինել մի քանի կուսակցությունների համախոհ՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի։

Ինչևէ, քաղաքական հաճախորդաց սեզոնի մեկնարկը տրվել է Նիկոլի կողմից և այս մարդիկ, տրորելով բոլոր գրված և չգրված կանոնները հարձակվել են հանրության և քաղաքական ուժերի վրա։ Նրանք հասկանում են, որ, ինչպես Մարուքյանն այսօր նշեց, ունենալու են փոքրաթիվ, քիփլիկ մի խմբակցություն 10-15 հոգուց բաղկացած, բայց ախորժակ ունեցողները 100-ից ավել են։ Հետևաբար, ջունգլիների կանոններով փորձում են հաճո դառնալ շեֆին՝ ցուցակի բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար։ Սակայն այս մարդիկ չեն նկատում, որ Նիկոլն իրենց գեղեցիկ փաթեթավորմամբ արդեն տուն է ճամփել կամ միգուցե այլ տեղ։

Կարեն Դանիելյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular