ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամոթ է ուղղակի. Գագիկ Մելքոնյանը՝ ԱԽՔ՝ գաղտնազերված փաստաթղթերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Անվտանգության խորհուրդը երեկ ռազմական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի որոշ հատված հրապարակեց, որոնք պարունակում էին որոշ դրվագներ պատերազմի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած հաշվետվություններից։
ArmDaily.am-ի հետ զրույցում նախկին ՀՀ Պն փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ասաց, որ այս միտումը շատ վատ է։
«Հիմա ամեն ինչ էնպես է խառնվել իրար՝ բոլորը ուզում են ինչ-որ նորություն ասեն, իրենց ցուցադրեն, որ իրենք այս գիտեն, այն գիտեն։ Էս ամեն ինչը խաղ է։ Նպատակը՝ ամեն մարդ ուզում է իրեն ցուցադրի, որ ինքը հերոս է։ պատերազմը պարտվել, պրծել են, հիմա էլ ուզում են արդարանան՝ ամեն մեկն ուզում է ինչ-որ ձևով արդարանալ։ Չկա այդ արդարացումը՝պարտվել ենք. փաստը մնում է փաստ։ ՈՒ էդ ֆոնին տուժում են կարևորագույն ինստիտուտները»,-ասաց Գագիկ Մելքոնյանը։

Նախկին ՊՆ փոխնախարարը նման մոտեցումը բնորոշեց զինվորականին ոչ վայել, հատկապես բարձրաստիճան պաշտոնյային ոչ վայել պահվածք՝ նման փաստաթղթեր հրապարակելը։
«Ամոթ է ուղղակի»,-եզրափակեց նա։

 

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular