ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հղիության 7-րդ ամսում մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել. տեսողական խնդիրներ է ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

armtimes.com-ը  գրում է.

Այսօր Կոտայքի մարզի Արտավազդ (Փյունիկ) գյուղում ողբերգական դեպք է արձանագրվել: 38-ամյա հղի կնոջը հայտնաբերել են մահացած վիճակում: Հղիության 7-րդ ամսում գտնվող Լյուդմիլա Ա.-ն տեսողության խնդիրներ է ունեցել, մի քանի օր առաջ էլ ընկած է եղել:

Արտավազդ խոշորացված համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ հարեւանները պատմել են, որ այսօր առավոտյան կնոջ ինքնազգացողությունը վատացել է, շնչառությունը՝ դժվարացել: Մահացած կինը եւ վերջինիս ամուսինը առողջական խնդիրներ են ունեցել:

«Անառողջ մարդիկ են, կինը լավ չէր տեսնում, ամուսինն էլ՝ նույն ձեւի՝ ո՛չ նորմալ լսում է, ո՛չ նորմալ տեսնում: Այսօր ես բուժքրոջ հետ խոսեցի, ինձ ասաց, որ մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել, բայց հետո ամեն ինչ նորմալ է եղել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրանք 2 տարեկան մանկահասակ երեխա ունեն:

Նշենք, որ այսօր՝ ժամը 13: 40-ի սահմաններում, Կոտայքի մարզի ոստիկանությունը «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել՝ մարզի գյուղերից մեկում տանը կնոջ դի է հայտնաբերել։

«Հրազդան» բժշկական կենտրոնից մեզ չհաջողվեց կնոջ մահվան պատճառն իմանալ, նշեցին, որ դեռ հայտնի չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular