ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա իրավաբան-քաղաքական գործիչների կողմից դատական իշխանությունը իշխող թուրքահպատակ քաղաքական ուժի ոտքերի առջև դնելու գործողություն է. Մելիքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ դատական իշխանությունները փորձում են ուզուրպացնել, ակնհայտ է, որ այդ ամբողջ շղթան ներառում էր թե ապօրինի ճանապարհով Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը և նշանակումը, այն դեպքում, երբ նա պարզապես իրավունք չունի լինել ԲԴԽ անդամ, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ԱԺ-ի լկտի հարձակումը, թե այս խայտառակ ապօրինությունը, որ տեղի ունեցավ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցմանը։

«Սա կարող ենք անվանել, այսպես կոչված, «իրավաբան- գիտնականների», բայց իրականում ոչ թե գիտնականների, այլ գիտության հետ ոչ մի առնչություն չունեցողների՝ «իրավաբան- քաղաքական գործիչների» կողմից ԲԴԽ-ն և, առհասարակ, դատական իշխանությունը իշխող թուրքահպատակ քաղաքական ուժի ոտքերի առջև դնելու գործողություն։ Կանխատեսելի էր նման մի ապօրինություն, որովհետև, այդ շղթան արդեն սկսել էր աշխատել։ Հետևությունները, կարծում եմ, այս պահին չէ, որ պետք է կատարենք, չմոռանանք, որ մեր երկիրը գտնվում է մի ջրբաժանային իրավիճակում, որ եթե չլինի ՀՀ շահերից բխող հանգուցալուծում այս ողջ գործընթացի, ապա թե ՍԴ ուզուրպացնելը, թե ԲԴԽ-ի ուզուրպացնելը, թե ԳՇ-ի ուզուրպացնողները՝ այդ բոլոր մարդիկ պետք է անհրաժեշտաբար կանգնեն դատարանի առջև։ Հակառակ դեպքում՝ մենք կկանգնենք ՀՀ-ի՝ որպես պետության բացակայության առջև»։

Դիտարկմանը, թե ԲԴԽ անդամները պնդում են, որ իրենք այլ բան պարզապես չէին կարող անել և օրենսդրական պահանջ էր լիազորությունների կասեցումը՝ նա նշեց, որ դա խայտառակ մոտեցում է, դա ուղղակի իրավունքի հետ ոչ մի կապ չունեցող մոտեցում է։ «Այն երաշխիքները, որ սահմանված են սահմանադրությամբ և օրենսդրությամբ, հենց այս դեպքերի համար այդ երաշխիքները պետք է գործեն։ ԱԱԾ պետի պաշտոնը ստացած մեկի դիմումի հիման վրա հարուցվում է քրեական գործեր և հարուցվում է քրեական հետապնդում, այսինքն, դա հայտարարվում է, որպես պաշտոնական լիազորությունների հետ չկապված քրեական հետապնդում և դրանից ուղիղ բխում է, որ անձը այլևս չի կարող պաշտոնավարել։ Դա նշանակում է, որ ցանկացածի նկատմամբ կարող է նման մանիպուլիացիա կատարվել։ Այնքան բացահայտ է այս ամենն արվում։ ԱԱԾ պետի տեղակալը տալիս է հաղորդում, նրա տված հաղորդման հիման վրա հարուցվում է քրեական գործ՝ ի դեպ, այն տեղեկությունները, որ մամուլում հայտնվել են, վկայում են այն մասին, որ սա ոչ նվազ քրեական հետապնդում է, որքան եղավ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ՝ երկրորդ նախագահի գործը նրանից խլելու նպատակով։ Միանշանակ, ԲԴԽ անդամները կարող էին այլ որոշում կայացնել, նրանք պարտավոր էին կայացնել այլ որոշում։ Նրանք պարտավոր էին կատարել իրենց պարտականությունները, բայց իրավաբան «քաղաքական- գործիչների» կողմից ուղիղ քաղաքական պատվերի իրականացում է։ Իրավաբանական համայնքում հասկացանք, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք այլևս տեղ չեն ունենալու մեր իրավաբանական համայնքում՝ չնայած իրենց կոչումներին և մնացած ամեն ինչին, այդ մարդիկ ՀՀ նկատմամբ թշնամական գործողություն իրականացրեցին»։

Նա ընդգծեց, որ սա տեղավորվում է «դատական իշխանությունը» վերցնելու համատեքստում, դա ակնհայտ էր, դեռ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն առաջադրվում էր, նա ապօրինի էր առաջադրվում և պարզ էր, թե նրան ինչի համար էին գործուղում ԲԴԽ։

«Ուղղակի ես ապշած եմ անգրագիտության աստիճանից, որով այս գործողությունը կատարվել է, կրկնեմ, ԱԱԾ նորանշանակ պետի տեղակալի հաղորդման հիման վրա կատարվել է այս ամբողջ գործողությունը, այստեղից բոլորը կարող են հետևություն անել, որ դա պարզապես վարձավճար է ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու համար։ Նրան, անկեղծ ասած, դրական էին բնութագրում այն ժամանակ, երբ չկային խրամատներ, սակայն այսօր նա իրեն դուրս բերեց ոչ միայն իրավաբանության, այլև նորմալ մարդկային հարաբերությունների շրջանակից և իրեն հավասարեցրեց բարոյազուրկ Դանիել Իոաննիսյանին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular