Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարչապետի խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին Փաշինյանը նաև ասել է , որ «անջատում փրկության համար» բանաձևը պետք է բանակցությունների հիմքը լինի: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

- Պարոն Դանիելյան, դուք ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս հայտարարությունը:

— Ես վաղուցվանից գործող վարչապետի ասածներին լուրջ չեմ վերաբերվում և իր խոսքերը ես որպես քաղաքական միտք կամ պետական գործիչի միտք չեմ մեկնաբանում, չեմ վերլուծում։ Այդ մարդու մոտ խոսքը գին չունի, ինքը իր խոսքերը աջ ու ձախ շպրտում է, հետո դրանցից հետ է կանգնում, հետո փոխում է, այսինքն իրեն որպես լուրջ մարդ չեն ընդունում, քանի որ լուրջ պետական գործիչի խոսքերում սովորաբար կա ինչ-որ հայեցողակարգ, կա ինչ-որ տեղեկատվություն հիմնված բանակցությունների վրա, իսկ այս մարդու խոսքերում մենք այս երեք տարվա ընթացքում տեսել ենք, որ նման բան գոյություն չունի և դրա համար իր խոսքին լուրջ վերաբերվելը անիմաստ է։ Հնարավոր է, ինքը այդ պահին ինչ-որ մի միտք է հորինել ու տեսակետ է հայտնել։ Եվ դա ոչինչ չի նշանակում։

- Իսկ հնարավո՞ր է, որ այս հայտարարությունը ընտրություններից առաջ վստահություն հավաքելու համար է արվել։

— Բնականաբար հիմա իր ամեն մի խոսքը նրա համար է ասվում, որ ընտրությունների ժամանակ ինքը ձայն հավաքի և դա ևս հերթական պատճառն է, այդ մարդու խոսքերին լուրջ չվերաբերվելու, այդ մարդը չի տարբերում ընտրությունների ժամանակ ձայն հավաքող մարդու խոսքը, պետական պաշտոնյայի խոսքից և չգիտի, որ իր պաշտոնում գտնվող մարդու խոսքը միջազգային հնչողություն ունի և կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Եվ ընդհանրապես նրա ոչ մի խոսքին լուրջ վերաբերվել պետք չի։

- Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են արել՝ կոչ անելով բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն սկսել վերջնական և համապարփակ կարգավորման հասնել կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիմա վրա։ Ի՞նչ մեսիջներ են պարունակում այս հայտարարությունները։

— Այդ հայտարարությունները իրականում ոչ թե մեսիջներ են պարունակում, այլ ունեն քաղաքական հիմք։ Այսինքն ՄԻՆՍԿԻ խմբի երկրները որոշել են ակտիվացնել իրենց ջանքերը, այսինքն մտնել Արցախի խնդրի մեջ՝ որպես ակտիվ կողմ։ Այդ հայտարարությունից մեկ օր առաջ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նույնպես հայտարարել էր, որ ՄԻՆՍԿԻ խումբը պետք է ակտիվանա։ ՄԻՆՍԿԻ խմբի ամեն երկիր ունի իր քաղաքականությունը, Ռուսաստանի համար ՄԻՆՍԿԻ խմբում ինքը հավասարակշռում է Թուրքիայի մեծացրած ազդեցությունը մեր տարածաշրջանում։  Այսինքն Թուրքիային հեռացնելու խնդիր ունի։ ԱՄՆ-ն վերադառնում է որպես գործոն, Ֆրանսիան ունի իր խնդիրները Թուրքիայի հետ և ՄԻՆՍԿԻ խումբը իր համար ճնշման գործիք է այս տարածաշրջանում, Լիբիայում  Սիրիայում և այլ տարածքներում Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար։ Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն կարծես թե մեկ ազգ մեկ պետություն են  և ՄԻՆՍԿԻ խմբի պետությունները ամեն մեկը իրենց խնդիրն են լուծում և քաղաքականություն վարում։ Ինչ որ առումով, եթե երեքն էլ համաձայնել են նշանակում է, որ երեքի շահերն էլ հատվել են, և ՄԻՆՍԿԻ խմբի առաքելությունը ակտիվանում է։

- Բաքվում հայ զինվորների հիշատակն անարգող «պուրակի» բացումը, Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների նկատմամբ ի՞նչ զարգացումների մասին են փաստում։
 
— Ադրբեջանը դրանով փորձում է բարձրացնել իր հեղինակությունը երկրի ներսում և բարձրացման համար առաջին պատճառը պատերազմում հաղթանակն է, և ինքը տարիներ ի վեր որքան որ հնարավոր լինի հիշեցնելու է իր հաղթանակի մասին իր հեղինակությունը բարձրացնելու համար։ Դա երկրի ներսում քաղաքականություն վարելու գործիք է։ Իսկ թե դա ի՞նչ արտաքին նշանակություն ունի դա արդեն այլ քննարկման խնդիր է։

- Փաշինյանը նաև հայտարարել է, որ ռուսական կողմի հետ քննարկում են Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու հարցը։ Ինչպե՞ս եք վերաբերում արդեն երկրորդ ռազմաբազան ստեղծելու գաղափարին։

—  Սա ոչ միայն ռուսական երկրորդ ռազմաբազան ստեղծելու գաղափարն է, որը ես կարծում եմ, որ արդեն ստեղծվել է և այդ գործընթացի մեջ է, այլ Ռուսաստանի գերշտաբի գեներալ-լեյտենանտ Գերասիմովի հայտարարությունն էր, որ Հայաստանը իրենց համար առանցքային դաշնակից է։ Այսինքն դա նշանակում է, որ Ռուսաստանը իր ռազմական ներկայությունը Հայաստանում մեծացնում է, որ դիմակայի  ռուս-թուրքական ռուս-ադրբեջանական ազդեցությանը։ Բնականաբար իր շահերից ելնելով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը, ըստ էության, ջախջախված է և այսօր մարտունակ չէ և բնականաբար մեր սահմանների անվտանգությունը արդեն ապահովում է այլ երկիր։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Гол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - Лавров
Самое популярное