ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն նախազգուշացնում է COVID-19 տարածման գալիք գագաթնակետի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում COVID-19-ի տարածման տեմպը մոտենում է ամբողջ համաճարակի ամենաբարձր ցուցանիշին, ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ամբողջ աշխարհում COVID-19-ից վարակակիրների թիվը և մահերը շարունակում են աճել, դա մտահոգիչ է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխարհում նոր դեպքերի շաբաթական քանակը գրեթե կրկնապատկվել է և մոտենում է վարակի ամենաբարձր ցուցանիշին, որը մենք տեսել ենք ամբողջ համաճարակի ընթացքում: Մի շարք երկրներ, որոնք նախկինում խուսափում էին արագ տարածումից, այժմ բախվում են վարակակիրների թվի աճի հետ», – ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular