ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Գրիգորյանը՝ գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանի նախապայմանների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի կողմից կա պատրաստակամություն և ամենաբարձր մակարդակով արված բազմաթիվ փորձեր խնդիրը լուծելու համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով են իրեն բավարարում Ռուսաստանի գործողությունները՝ ուղղված նոյեմբերի 9-ի պայմանագրի ութերորդ կետի կատարմանը. «Եկեք ֆիքսենք, որ նման հանգամանք կա, ինչի համար շնորհակալ լինենք։ Հարցի բարդության աստիճանը դուք էլ լավ հասկանում եք։ Կողմերն անում են ամեն ինչ, որպեսզի հարցը լուծվի»,-ասաց փոխվարչապետը։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը դնում է նախապայմաններ գերիների վերադարձի դիմաց, փոխվարչապետը պատասխանեց․ «Իմ հարթակի տեսանկյունից նման հարց չի քննարկվել»։

Անդրադառանալով առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հարցին, թե ստացե՞լ է իշխանության կողմից նախընտրական ցուցակում առաջադրվելու առաջարկ, Մհեր Գրիգորյանն պատասխանեց. «Ես կուսակցական չեմ։ Այս պահին նման հարց չկա»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular