ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավոր Հայաստանը» համաձայն է Տեր-Պետրոսյանի գնահատականի հետ. իշխանության ղեկին «ազգակործան պատուհաս» է գտնվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող դաշինքի եւ կառավարության անդամների պատգամավորների բոլոր ելույթներն այն մասին էին, որ Հայաստանը 30 տարի թալանել են, որ ամեն ինչ վատ է եղել, եւ այդ պատճառով պատերազմը պարտվել ենք: Նրանք պնդում են, որ տվյալ անհաջողության մեջ իրենք մեղավոր չեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ նիստում 2020 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա «Իմ քայլի» պատգամավորներին հիշեցրեց, որ նրանք իշխանության ղեկին են արդեն 3 տարի:

«Այդ 30 տարիներից 3 տարին իշխանության ղեկին եք: Այսինքն 30 տարուց 10 տոկոսը: Գայիք եւ հայտարարեիք, որ կյանքը լավացել է 10 տոկոսով այս կամ այն ոլորտում: Դրա փոխարեն կրճատեցին բնակչությունը 10 տոկոսով, փլուզեցիք տնտեսությունը, բանակը, դիվանագիտությունը ոչնչացրեցիք: Ի՞նչ եք դուք արել ընդհանրապես, ո՞վ է ձեզ ընտրել: Նրանք էին մեղավոր, եւ այդ պատճառով հեղափոխություն եղավ: Որքա՞ն կարելի է այդ մասին խոսել»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության այս իշխանությունը մոդերատորների թիմ է, որից ոչ մի օգուտ չկա միջազգային հարթակում:

Մարուքյանը համաձայնեց Տեր-Պետրոսյանի գնահատականի հետ. Իշխանության ղեկին «ազգակործան պատուհաս» է գտնվում: 

Նյութի աղբյուր՝ News.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular