ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին կարող է հուշել մազաթափությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մազաթափությունը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։ Այն առավել հաճախ հանդիպում է հասուն տարիքի տղամարդկանց շրջանում, սակայն կանանց մոտ այս խնդրի զարգացումը ևս չի բացառվում։ Սա բավական տհաճ երևույթ է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են օր առաջ ազատվել դրանից ու վերականգնել վարսերի փարթամությունն ու առողջ տեսքը։ 

Այնուամենայնիվ մազաթափությունը, որպես կանոն, հազվադեպ է դառնում խուճապի պատճառ, քանի որ սովորաբար պայմանավորված է լինում տարիքով կամ սթրեսով, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում մազաթափությունը հուշում է առողջական լուրջ խնդիրների մասին, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ մազերի աճը երկար ժամանակ չի վերականգնվում և մազաթափությունն առավել ակնհայտ է լինում մարմնի որոշակի հատվածներում։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում դիմել ներզատաբանին, քանի որ նման խնդիրները կարող են պայմանավորված լինել վահանագեղձի հորմոնների մակարդակի խանգարմամբ։

Բժիշկ Պույ Շաֆիպուրայի խոսքով՝ վահանագեղձի աշխատանքի խանգարումն ու հորմոնների դիսբալանսը կարող է հանգեցնել մազաթափության ու մազերի բարակելուն։ Ընդ որում՝ նման արտասովոր խնդիրներ կարող են նկատվել մարմնի ամենաանսպասելի հատվածներում, այդ թվում նաև հոնքերի հատվածում։ Սա պայմանավորված է նրանով, որ վահանագեղձի հորմոնները հարկավոր են օրգանիզմին մազարմատների ձևավորման ու զարգացման համար, ուստի զարմանալի չէ, որ դրանց դիսբալանսը բացասաբար է անդրադառնում նաև մազերի աճի վրա։

Երբ վահանագեղձը ճիշտ է աշխատում, մազարմատները վերականգնվում են՝ անցնելով աճի, ռեգրեսի, մազաթափության ու հետագա աճի փուլերը, մինչդեռ այս օրգանի աշխատանքի խանգարման դեպքում այդ գործընթացը խանգարվում է, ինչն էլ նման տհաճ հետևանքներ է ունենում։

«Երբ վահանագեղձը նորմայից չափազանց շատ կամ նորմայից քիչ հորմոն է արտազատում, մազարմատները կարող է սխալ խթանում ստանալ, ինչը կհանգեցնի մազաթափության, այդ թվում նաև այնպիսի անսպասելի հատվածներում, ինչպիսին են հոնքերը», – բացատրում է մասնագետը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular