ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր հիվանդություններն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի հավանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշ հիվանդություններ կարող են լրջորեն բարձրացնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը, ինչը նշանակում է, որ տվյալ հիվանդությունների կանխարգելումն ու դրանք մշտական վերահսկողության տակ պահելը կարող է պաշտպանել գլխուղեղի կաթվածից։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Ամինատ Դոլովան։

Առաջին հերթին մասնագետը հորդորել է զգոն լինել զարկերակային գերճնշման դեպքում, որը բնորոշվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ։ Բացի այդ, գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձրանում է նաև խոլեստերինային փոխանակության խանգարման, ճարպակալման և օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում, ուստի նման խնդիրները ևս պետք է պահել վերահսկողության տակ։

Գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձրացնող հիվանդությունների շարքին է դասվել նաև նախասրտերի ֆիբրիլյացիան, որը հայտնի է նաև շողացող առիթմիա անվամբ։ Այս ախտաբանությունը դրսևորվում է սրտի ռիթմի խանգարումներով ու կապված է թրոմբագոյացման հետ, ինչը կարող է դառնալ գլխուղեղին արյան մատակարարման գործընթացի խանգարման ու գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ։ Բացի այդ, այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են շաքարային դիաբետը կամ քներակների աթերոսկլերոզը ևս կարող են գլխուղեղի կաթվածի զարգացմանը նպաստող գործոնի դեր խաղալ, ուստի դրանք ևս չի կարելի անուշադրության մատնել։

Այս վտանգավոր հիվանդության կանխարգելման համար մասնագետը խորհուրդ է տվել ոչ միայն վերահսկողության տակ պահել ու բուժել զարկերակային ճնշումը, այլև կարգավորել լիպիդների փոխանակությունը, հրաժարվել ծխախոտից ու ալկոհոլից, կարգավորել սննդակարգն ու կանոնավոր մարզվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular