ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 10-ին   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր  Ստամբուլ, որտեղ նրա հետ բանակցություններ էր վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք կողմ են արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, մասնավորապես, «մոտ ժամանակներս անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալուն»։ Նախօրեին էլ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարություն տարածեց, որով  Թուրքիային զգուշացրեց չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։

Այս թեմայով 1or.am   կայքը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ, պարզելու համար, թե  Թուրքիայի այս  գործողությունների արդյունքում արդյոք կարող են սրվել թուրք-ռուսական հարաբերությունները և  դա ինչ կտա  հայկական կողմին։  

—Պարոն Իսպիրյան, եթե այնուամենայնիվ սրվեն ռուս թուրքայան հարաբերությունները դա ինչ կտա Հայաստանին։

— Գիտեք, առհասարակ, երբ սրվում են ռուս-թուրքական հարաբերությունները  և թե ծայրաստիճան լավանում են ռուս-թուրքական հարաբերությունները,  ապա  դա մեզ համար որևէ լավ բան չի խոստանում, ինչպես ցույց է տալիս պատմության դառը փորձը։ Եվ դրա համար միակ լուծումը մեր համար  կլինի այն, որ իշխանությունները համապատասխան քաղաքականություն վարեն և այնպիսի միջոցներ ձեռնարկեն,   որ  մենք պատրաստ լինենք, թե խիստ լավացման, թե խիստ վատացման դեպքում։ Ընդամենը սա, պետք է պատրաստ լինենք, մենք չենք կարող սպասել  ռուս թուրքական  հարաբերությունների լավացմանը կամ վատացմանը, մենք գործոն չենք այդ ամենում և  մենք պետք է միայն մտածենք մեր երկրի անվտանգության  մասին մաքսիմալ հեռուն նայելով։ 

—Ալիևը  հատկապես վերջին շրջանում հայտարարություններ է անում  Զանգեզուրի, Երևանի, Սևանի  և առհասարակ հայկական տարածքների վերաբերյալ։ Եվ  համարժեք  պատասխան հայկական կողմից կարծես թե չեն եղել։ Առհասարակ ,ուր են տանում Ալիևի այս  հայտարարությունները և ինչպիսի պատասխան պետք է հնչեն մեր կողմից  նրան սաստելու համար։

— Գիտեք, երբ որ Ադրբեջանում առավոտից երեկո պետական և հասարակական մակարդակով,  այսինքն հանրային գործիչները, ծաղրանկարիչները, ֆիլմերի և մուլտֆիլմերի միջոցով ծաղրում են մեր երկրի առաջնորդին, Ալիևն էլ իր հայտարարություններով դիվանագիտական  էթիկային ոչ հարիր ձևով  արտահայտվում է մեր երկրի վարչապետի մասին բնականաբար Զանգեզուրի մասին էլ կարտահայտվի, Երևանի  և մնացած տարածքների մասին էլ կարտահայտվի։  Եվ քանի դեռ իշխանությունները սահմանափակված են իրենց պատասխանների մեջ, քանի որ իրենք պարտված են  և պայմանավորված են ադրբեջանական իշխանությունների հետ,  այս մասով որևէ քայլ չեն կարող անել։ Եվ այս դեպքում մեր իշխանությունները համարժեք պատասխան տալու ունակ չեն  և այս  ամենի ապացույցը հենց ստեղծված իրավիճակն է։ Իրենք պարտվել են  անկախ օբեկտիվ և սուբեկտիվ պատճառներից  և  այսպես ասած կարծես թե բարոյական  որևէ ուժ չեն գտնում իրենց մեջ Ալիևին պատասխանելու համար  ինչ-ինչ պատճառներով, անգամ պարտության օբեկտիվ կամ սուբեկտիվ պատճառներից։ Ամեն դեպքում պարտված իշխանությունը պետք է գնար, որ հաջորդին չկարողանային նույն կերպ վերաբերել, որովհետև հիմա տեսնում են, որ իրենց արգելակող չկա և շարունակում են իրենց հայտարարությունները։  Եվ քանի որ նրան ոչ ոք  չի  սաստում նա կանի մաքսիմալը և գերիների հետ կապված հարցը դրա վառ ապացույցն է։ 

—Բաքվում հայ զինվորների հիշատակն անարգող «պուրակ» են  բացում, Ալիևի նման  հայտարարություններ է անում, Թուրքիան  ևս  անմասն չի մնում հակահայկական հայտարարություններից  և այս ամենին զուգահեռ մեր իշխանությունները շարունակաբար խաղաղություն են քարոզում և Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու կոչեր են անում։  Այս իրավիճակը ի վերջո ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել։

  — Այս ամենը ուղղակի մեծ զավեշտ է Հայաստանի կողմից  և մեր իշխանությունների կողմից։ Իրենք  չեն գիտակցում կամ չեն հասկանում  պահի լրջությունը։ Խաղաղության մասին խոսում են այն ժամանակ,  երբ կա դրա պահանջարկը նաև հակառակ կողմից,  երբ կա գոնա առաջարկը, երբ կա գոնե  տրամադրվածությունը  դրա ուղղությամբ։ Այսինքն այս պահին, երբ գերիները չեն վերադարձվում, երբ Հայաստանի մայրաքաղաքի և տարածքների մասին հայտարարություններ են հնչում այն որակելով  ադրբեջանական, երբ  այդ  «Պուրակն» են բացում, միայն այդ տեսարանը  հակահումանիստական  21-րդ դարում մարդու ուղեղի մեջ չտեղավորվող  այդ միջոցառումները,  որտեղ հպարտ մասնակցում է նաև այդ երկրի նախագահը, դա արդեն ցույց է տալիս,  թե ինչքան կարճատես են մեր իշխանությունները։  Իհարկե խաղաղություն պետք է միշտ,  բայց խաղաղությունը ոչ թե մուրում են,  այլ պարտադրում, իսկ մենք այս պահին կարծես մուրում ենք, ոչ ոք  թույլին երբեք խաղաղություն չի նվիրի։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular