ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը յուրօրինակ ձևով է գրառում կատարել Վրաստանի հյուրերի պատվո մատյանում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook–ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում երևում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը Վրաստանի հյուրերի պատվո մատյանում։

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը հյուրերի պատվո մատյանում: Ես վստահ եմ, որ այս այցի արդյունքներն ավելի կամրապնդի հայ և վրացի ժողովուրդների կապը, սերտ, բարեկամական հարաբերությունները, և դա կլինի հօգուտ մեր ապագա սերունդների»,–լուսանկարին կից գրել է Վրաստանի նախագահը:

Արմեն Սարգսյանի գրառում ամբողջությամբ չի երևում, բայց հասկացվում է, որ նա իր գոհունակությունն է հայտնում Զուրաբիշվիլիին Վրաստան հրավիրելու հրավերի համար, իսկ գրառման վերջում Արարատի պատկերն է, որի տակ գրված է. «Ջերմ բարևներ Հայաստանից»։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular