ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը ունի բոլոր լեգիտիմ հիմքերը իր շահերը առաջ տանելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ վարչապետը խորհրդարանում որոշակիորեն ուրվագծեց արցախյան բանակցությունների ապագան՝ նշելով, որ դրանք վարվելու են ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի շուրջ: Փաշինյանն նաև ասաց, որ «անջատում փրկության համար» բանաձևը պետք է բանակցությունների հիմքը լինի: Այս թեմայով 1or.am կայքը  զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
 
— Պարոն Մեհրաբյան, Ի՞նչ եք մտածում  վարչապետի երեկվա հայտարարության  մասին:

— Ի վերջո փաստն այն է,  որ Արցախի կարգավիճակը որոշված չէ, արցախյան խնդիրը լուծված չէ և այն պետք է լուծվի։  Այն բացառապես կարող է լինել Մինսկի խմբի  եռանախագահության ձևաչափում, իսկ  հայկական կողմը  վարչապետի հայտարարությունից ելնելով, ուրվագծում է իր նպատակներն այդ ուղղությամբ։ Իսկ նպատակը հետևյալն է, այո, դա պետք է  release with   salvation  սկզբունքով, այնպես, ինչպես անկախացել է Կոսովոն, այսինքն Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմից դուրս, որովհետև ցանկացած այլ տարբերակ դա կնշանակի, Հայոց ցեղասպանության կրկնություն  Արցախի տարածքում։ Եվ այո, այդ հայկական ինքնորոշումը պետք է ձևակերպվի նախկին ԼՂԻՄ-ի  սահմանների շրջանակներում։  Դա այն մինիմումն է, ինչին  միանգամայն լեգիտիմ ձևով ձգտում է հայկական կողմը։ 

— Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են արել՝ կոչ անելով բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն սկսել վերջնական և համապարփակ կարգավորման հասնել կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիմա վրա։  Ինչ մեսիջներ են պարունակում այս հայտարարությունները և արդյոք  ուշացա՞ծ չեն։

— Եղել է հայտարարություն և դա իրականում շատ կարևոր հայտարարություն է, որը բխում է հայկական կողմի շահերից։ Հայկական կողմը պետք է առաջ տանի իր շահերը` կապված Արցախի հարցի վերջնական լուծման ուղղությամբ և էլի եմ ասում, որ դրա համար ունի բոլոր լեգիտիմ հիմքերը։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular