ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր չէ կազմակերպել Պուտինի և Բայդենի հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում է ուսումնասիրման փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պեսկովին հարցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մասին, որը նախօրյակին ասել էր, թե Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել «առաջիկա շաբաթներին»:

Պատասխանելով այն հարցին, թե խոսք կա արդյոք երկկողմ հանդիպման կամ Կլիմայական գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պեսկովն ասել է. «Ոչ, երկկողմ հանդիպումն, անշուշտ, չի ստացվի այդքան արագ կազմակերպել, հարցն առաջվա պես գտնվում Է վերլուծության փուլում: Սա առաջին: Եվ երկրորդ՝ դե իհարկե, խոսքը, հավանաբար, հաջորդ շաբաթ պլանավորված Կլիմայական գագաթնաժողովի մասին է»:

Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կլիմայական գագաթնաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը նույնպես գտնվում է քննարկման փուլում:

«Ոչ, առայժմ քննարկվում է, գտնվում Է քննարկման փուլում»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ընդունվել է արդյոք համապատասխան որոշում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular