Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մշակույթի համաշխարհային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Բանակի օր, Վրաստան՝ Սիրո օր, Ղազախստան՝ Սիրահարների օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրաքաղաքի տոնի օր, Ռուսաստան՝ Ռադիոէլեկտրոնային պատերազմի մասնագետների օր, Ուկրաինա՝ Քրեական հետաքննության աշխատակիցների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1725 - Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին։

1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվել է Եղիշեն։

1840 – տեղի է ունեցել Հայկական մարզի վերացումը և կազմվել են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։

1890 – ծնվել է խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր Դավիթ Վարդանյանը, որը հանդիսանում է 711 փրկված մարդկանցից մեկը։

1899 – ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վիվանը (Անուշավան Մարգարի Ջիդեջյան)։

1902 – Հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։

1904 - օսմանյան հրամանատարությունը նախաձեռնել է նոր հարձակում Սասունում: Հայերը ստիպված դիմակայել են 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանել են Անդրանիկի գլխավորած մարտիկները, բայց ի վերջո զգացվել է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են եղել տեղի տալ:

1904 – ծնվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան)։

1906 – ստեղծվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ-ն, որը հանդիսանում է ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններց մեկը:

1908 – ծնվել է ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին։

1929 — ԽՍՀՄ-ում մտցվել է տարիքային կենսաթոշակային համակարգ։

1941 — ծնվել է հայազգի խորհրդային և ուկրաինական կինոռեժիսյոր, սցենարիստ Ռոման Բաբայանը։

1957 – վախճանվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը։

1965 – տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիսավոր բացումը։

1971 – վախճանվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Բորյանը։

1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չիլիի հետ։

2005 - Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվել է 20 միլիոն դոլարի վարկ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի համար։

2008 - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը:

2010 - Երևան-Իջան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրի հատվածը փլուզվել է սողանքի պատճառով:

2015 - Եվրախորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:

2016 - Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման

2018 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը և կոչ արել քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1450 — տեղի է ունեցել ֆորմինիի ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսին։

1452 – ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար Լեոնարդո դա Վինչին:

1795 — Լիտվան մտցվել է Ռուսական կայսրության կազմ։

1843 – ծնվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը։

1874 — Փարիզում լուսանկարիչ Նադարի արվեստանոցում բացվել է իմպրեսիոնիստ-նկարիչների առաջին ցուցահանդեսը, որտեղ չճանաչված նկարիչներ Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Սեզանը և Դեգան ցուցադրել են իրենց աշխատանքները։

1877 — իտալացի գյուտարար էնրիկո ֆորլանինին օդ է բարձրացրել իր ստեղծած առաջին նախա-ուղղաթիռը։

1891 – ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրել է իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:

1894 – ծնվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը:

1896 – կայացել է Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը Աթենքում։

1912 – ծնվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենը։

1924 — ԱՄՆ-ում հրատարակվել է աշխարհում առաջին ավտոճանապարհների ատլասը։

1928 – Տաջիկստանը արաբական այբուբենից անցել է լատինական այբուբենի օգտագործման:

1942 – ծնվել է ամերիկացի գործարար Քենեթ Լեյը, որը առավել հայտնի է որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն։

1949 – ծնվել է ռուս ճանաչված երգչուհի, խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը հանդիսացող Ալլա Պուգաչովան։

1951 — Լոնդոնում էրիկ Մորին կայացրել է առաջին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը։

1955 — ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Դեզ-Պլենզ քաղաքում Ռեյ Կրոկը բացել է իր առաջին «Մակդոնալդս» ռեստորանը։

1989 – Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի են ունեցել ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ 700-ից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ:

1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվել է «Ավագ Ուրբաթի» պայմանագիրը

1998 - վախճանվել է կամբոջական քաղաքական գործիչ «կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտը։

2019 — Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում փլվել է տանիքը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան
Ամենադիտված