Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Անցյալի գերեզմանափորն ու ապագայի մոդերատորը․ Փաշինյանը կարողացավ անկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումները զրոյացնել և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի դիակների վրա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը նման է մարդասպանի, ով զոհի հարազատներին առաջարկում է կառուցել սպանվածի գերեզմանաքարը։ Հենց այդ իմաստն ունի Արցախի ու Հայաստանի ապագայի մասին երեկ արած նրա հայտարարությունը, որին առանց ամոթի ու արժանապատվության զգացումի՝ ծափահարում էին տասնյակ իշխանական պատգամավորներ։

Բայց Նիկոլ Փաշինյանի ցինիզմի ու ամբարտավանության համար ամենաքիչը մեղավոր է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը վեց ամիս առաջ նա մասնակից է եղել գլոբալ մասշտաբի աղետաբեր գործողության, նրա՝ լավագույն դեպքում՝ անկարողության, ըստ այլ կարծիքների՝ դավաճանության հետևանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, վիրավորել են տասնյակհազարավորները, հանձնվել է Արցախի մեծ մասը, վտանգվել են Հայաստանի սահմանները։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող էր լավագույն դեպքում երազել ուղղակի հրաժարականի մասին։ Բայց նա կարողացավ մարսել այդ ամենը, մարսել այնպես ու այնքան, որ այսօր ոչ միայն պատրաստվում է ընտրությունների, այլ իր հիստերիկ ոճի հանգույն մեղավորներ է նշանակում ու դատավճիռներ է արձակում։ Նիկոլ Փաշինյանի այդ ցինիզմի սնողն ընդհանուր առմամբ հայ հասարակությունն է, ավելի առարկայորեն՝  իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ խմբերն ու գործիչներն են, որոնք հանրային ընդվզումն ու ցասումը կարողացան մսխել այնպես, որ Նիկոլ Փաշինյանը մտածեց՝ եթե կարելի է անհետևանք մարսել կապիտուլյացիան, ինչո՞ւ հանձնել իշխանությունը, առավել ևս՝ կրել պատասխանատվություն։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ, անհատական ու հասցեական մեղավորություն ունի Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետի համար։ Բայց նա պատասխանատվության փոխարեն՝ հիմա հայցում է թույլ տալ իրեն կառուցել սպանվածի ապագան։ Նրան այդ ճանապարհին ոչ միայն որևէ մեկը չի կանգնեցնում, այլ հակառակը՝ նրա շրջապատում գտնվողներն են կանգնում ոտքի ու ծափահարում բրեժնևյան ոճով։

Դրանք իրենց նշանակությամբ ու ապաբարոյականությամբ սովորական ծափեր չէին։ Այդ ծափերը դեպի Եռաբլուր կայացած պարադի շարքի ծափահարություններ էին։ Դրանք նաև հայտնի տորթի ու հրավառության բնույթի ծափահարություններ էին։

Նիկոլ Փաշինյանի գործողություններում կա տրամաբանություն ու հետևողականություն։ Նա բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել, հեղինակազրկել, փչացրել է անցյալը, նախկինի բոլոր ձեռքբերումները և ցանկանում է «ամեն ինչ սկսել իր կետից»։

Այդ առումով Արցախի հանձնումը, որքան էլ ողբերգական հնչի, Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան կորուստ էր, որքան հենց այդ սեփական կետի մեկնարկ։ Արցախը նորանկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումների մարմնավորումն էր, ձեռքբերումներ, որոնցում Նիկոլ Փաշինյանն անգամ հեռավոր մասնակցություն չի ունեցել։

Նա հաջողեց զրոյացնել այդ ձեռքբերումները և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի երիտասարդների դիակների վրա։ Բարոյականությանն  անհաղորդ մի քանի տասնյակ պատգամավորի աղմկոտ ծափահարությունների ու իրականության ողբերգականությանն անհաղորդ տասնյակ կամ գուցե հարյուրհազարավոր քաղաքացիների անպատեհ լռության ներքո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից»
Ամենադիտված