Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը  նույնիսկ  իր ամենաքաղցր երազում չպետք է տեսնի Հայաստանի որևէ տարածք որևէ միջանցքի կարգավիճակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ հայտարարել է, եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան։ Ժամանակը կգա և մենք դա կանենք: Այս թեմայով 1or.am կայքը  զրուցել է արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ։

— Պարոն Ոսկանյան, ո՞ւր են տանում Ալիևի այս ռազմատենչ հայտարարությունները:

—  Ալիևի այս ռազմատենչ հայտարարությունները միանշանակորեն  տանում են  նոր լարվածության։ Ադրբեջանը ագրեսիվ ֆաշիստական պետություն է և  եթե մենք զուգադրենք այդ հայտարարությունները  նաև  այդ նոր բացված  տխրահռչակ պուրակ կոչեցյալի հետ՝ ռազմական ավարի այդ պուրակը, որտեղ  պարզապես լկտի և վիրավորական ցուցադրություն է  իրականացվում, ակնհայտ  հակահայկական և ֆաշիստական այդ բովանդակությամբ, ապա պարզ է, որ Բաքվի բռնապետը  ոչ միայն չի սաստել սեփական  ախորժակը, այլ նաև այդ ախորժակը ավելի է ընդլայնվել  և փորձ են կատարում Հայաստանի Հանրապետության տարածքի գոյությունը դնել հարցականի տակ`  թեկուզև քարոզչական մակարդակում, բայց  արդեն իսկ իրենց կոչած այդ Զանգեզուրյան չակերտավոր միջանցքի դեպքում,նաև ֆիզիկական առումով։ Հետևաբար  պետք է շատ հստակ, շատ կոշտ պատասխաններ  հնչեն Բաքվի բռնապետի  յուրաքանչյուր նման հայտարարությանը և այդ «եթե» բառը, որը նա կիրառում է, պետք է այդպես էլ թեականեական նախադասություն  մնա։ Այսինքն, որևէ պարագայում ադրբեջանական կողմը  նույնիսկ  իր ամենաքաղցր երազում չպետք է տեսնի Հայաստանի որևէ տարածք որևէ միջանցքի կարգավիճակով։ 

— Զանգեզուրի, Երևանի մասով Ալիևը հաճախ է  հայտարարություններ անում: Եվ դուք էլ  նոր նշեցիք, որ   համարժեք  պատասխան հայկական կողմից չի եղել։ Ի՞նչ  պատասխան պետք է հնչի հայկական կողմից,  որ Ալիևը վերջ տա իր զառանցանքներին։ 

— Այստեղ մի կարևոր քայլ կա. այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը, ցավալիորեն բազմիցս ապացուցել է, որ  ունակ չէ որևէ գործողություն իրականացնել, որը կարող է բխել Հայաստանի շահերից, ինչպես քարոզչական տիրույթում, այնպես էլ Բաքվի բռնապետի հայտարարությունների վերաբերյալ հստակ և կոշտ պատասխաններ  հնչեցնելու առումով։  Հետևաբար, մեծ ակնկալիքներ ունենալ  այս ասպարեզում չի կարելի և նրա լավագույն քայլը կլինի այն, որ այս իշխանությունը ուղղակի հեռանա` ասպարեզը թողնելով Հայաստանի  գալիք իշխանություններին, որոնք կարող են հստակորեն  ոչ միայն ծրագրել Հայաստանի ապագայի տեսլականը, այլ նաև  ստորագրել Ադրբեջանի ձևակերպել ծրագրի տեսլականը, որովհետև Հայաստանի զարգացմանը զուգահեռ, մենք պետք է նաև թուլացնենք  այդ թշնամական պետությունը, որը որևէ պարագայում  ըստ էության գոյութենաբանական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Ցանկացած պարագայում այդ վտանգը կա,  հետևաբար մենք պետք է որևէ պատրանք չտածենք հասարակական մակարդակում, որ Ադրբեջանում ինչ-որ բան կարող է փոխվել, ադրբեջանական դիրքորոշումները  կարող են փոխվել։ Մեր միակ ծրագիրը պետք է լինի  Հայաստանի ուժեղացումը և այդ պետության  թուլացումը, լավագույն դեպքում քայքայումը  և ըստ էության վերացումը մեր տարածաշրջանում, հաշվի առնելով նաև մեր տարածաշրջանում այդ պետության արհեստածին կազմավորումը։  Ըստ էության քաղցկեղային գոյացությունը  Հարավային Կովկասի առողջ մասի վրա։ 

— Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը որքանով է մտահոգում իրանական կողմին:

— Իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են,  այդ  դիրքորոշումները արտահայտվել են  բազմիցս և ամենաբարձր մակարդակով։ Խոսքը գնում է  նաև Իրանի հոգևոր առաջնորդի  հայտարարության մասին, առ այն, որ  պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները որևէ պարագայում չպետք է խախտվեն, դա արվել էր այն ժամանակ, երբ ուղղակի սպառնալիք կար ադրբեջանական կողմից,  հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի վերաբերյալ։ Նաև Իրանի ԱԳ նախարարը  Երևանում հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար  կարմիր գիծ է, ինչը հստակ ուղերձ էր, որը ուղղված էր  դեպի Բաքու և Անկարա, միաժամանակ նաև  Հայաստանյան  իշխանություն համարողներին,  առ այն, որ Սյունիքը Իրանի համար կենսական  կարևորության գոտի է  և այստեղ որևէ զիջում անել Ադրբեջանին ուղղակի  անհնար է անել`  հաշվի առնելով  ոչ միայն հայկական շահերը,  այլ նաև իրանական շահերը։ Իրանցիները դեմ են որևէ միջանցքի գոյությանը  Սյունիքում։ Բայց իրանցիները կողմ են ապաշրջափակման  ծրագրին, նրանց պոստային ուղիների ապաշրջափակման ծրագրին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը նպատակադրված է Հայաստանի հետ երկաթուղային կապ հաստատել Նախիջևանյան երկաթուղին օգտագործելով։ Եթե հաշվի առնենք նաև  ռուսական կողմից դեպի  Վրաստան գնացող ուղերձները,  Աբխազիայի իշխանությունների միջոցով վերջին ուղերձը հնչեց  առ այն, որ աբխազական երկաթուղին  լավ կլինի, որ բացվի։ Ապա այդ  պարագայում Իրանը երկաթուղային կապով կմիանա ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին, ինչը այս ամբողջ  ապաշրջափակման ծրագրի  համատեքստում չափազանց կարևոր ձեռքբերում կլինի։ Որովհետև, եթե աբխազական երկաթուղին աշխատի, ապա կվերանա անհրաժեշտությունը Բաքվի միջոցով ապահովել Հայաստանի  երկաթուղային կապը Ռուսաստանի հետ և կթուլանա թուրք-ադրբեջանական դաշինքի  դիրքը նաև այս ասպարեզում։  

—Իրանում տեղի ունենացավ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի պայմանագրում փոփոխություններ նախատեսող խմբի հանդիպումը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից:

—  Եթե խոսենք գլոբալ իմաստով, ապա այդ ծրագիրը չափազանց  կարևոր է Հայաստանի համար։ Հաշվի առնելով այն, որ կա շատ կարևոր խողովակաշար՝ գազային խողովակաշար, որը իրանական գազը հասցնում է Հայաստան և ծրագիր կառուցել  երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը Հայաստանի և Իրանի միջև, որը պետք է ապահովի այդ գազի սպասարկման արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի տեղափոխումը Իրան։ Սա կարևոր է ոչ միայն տնտեսական հարթությունում, այլ նաև աշխարհաքաղաքական իմաստով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան  հարաբերությունների տնտեսական բաղադրիչի ուժեղացումը  կամ այլ խոսքերով` իրանական ակտիվությունը Հայաստանի  ներսում,  ստեղծում է պայմաններ, որ Իրանը քաղաքական տեսակետից շահագրգիռ լինի Հայաստանի անվտանգության խնդրում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)
Ամենադիտված