ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է. Ոստիկանություն

ԻՐԱՎՈՒՆՔ

Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին սոցցանցերով սպառնացել էին ու տարածել նրա երեխայի լուսանկարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular