Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ն եք ծափ տալիս, դուք ամոթ, հայրենիք ունե՞ք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ազգային ժողովում միտինգ էր: Հիմնական հռետորը, պատահականությամբ և ի դժբախտություն հայ ազգի, վարչապետի աթոռը բռնազավթած Նիկոլ Փաշինյանն էր: Այն, ինչ խոսում էր այդ մարդը, ուղղակի ծաղր էր հայ ժողովրդի ու մեր պետականության նկատմամբ: Ծաղր էր զոհված հազարավոր զինծառայողների և նրանց ընտանիքների, հաշմանդամ դարձած հազարավոր տղերքի, տուն ու հայրենիք կորցրած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ: Անամոթաբար կեղծում էր փաստերը, խեղում պատմությունը, բայց միևնույն ժամանակ առանց խղճի ու ամոթի զգացումով հայտարարում, որ Արցախն ու Հայաստանը ապագա ունեն:

Մարդը, որը հանձնել է Արցախը, կործանման եզրին հասցրել Հայաստանը, ասում է, որ հայկական երկու պետությունները ապագա ունեն: Այո, ունեն, բայց ոչ «կապիտուլյանտի» ու պաթոլոգիկ ստախոսի հետ: Կրկնակի դժմախտությունն այն էր, որ նրա ելույթն ուղեկցվում էր իշխող խմբակցության ծափերով: Ինչի՞ն եք ծափ տալիս «ուսապարկեր», քաղաքական անմեղսունակությամբ տառապող կոճակ սեղմողներ: Ծափ եք տալիս հայրենիքից 10000 քառակուսի կիլոմետրի կորստի՞ն, 5000-ից ավելի զոհերի առկայությա՞նը, մի ողջ սերունդ հաշմանդամ դարձնելո՞ւն, ինչի՞ն: Դուք ամոթ ունե՞ք, դուք հայրենիք ունե՞ք, դուք բարոյականություն ունե՞ք: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, կամ հեռացվելու է ու շատ ցավոտ: Նրա ամեն վայրկյան ավել իշխանության ղեկին մնալը, ավելի ցավոտ է դարձնելու անկումը: Նա դա հասկանում է, հասկանում է, դրա համար վերջին ճիգերն է գործադրում, վերջին ստերի ու կեղծիքների չափաքանակն է նետում շրջակա միջավայր իշխանությունը պահելու համար: Սակայն ապարդյուն, հայ ժողովուրդը հասկացել է, թե ինչ ազգակործան պատուհասի հետ գործ ունի:

Այդ մարդը հատել է բոլոր կարմիր գծերը, նվաճել քաղաքական անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները: Եթե ինչ-որ մի պահ, դիցուք, կարծում էի, որ այդուհանդերձ կարելի է գնալ ընտրությունների ու նրան հաղթել ընտրություններով, հիմա, վստահ եմ, որ գործը ընտրություններին չպիտի հասնի, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի ընդունակ է: Այդ ընտրությունների վերջը նորանոր ցնցումներն են, քաղաքացիական բախումներն ու արյունն է: Նա արյան է տենչում, այդպիսին եղել է միշտ: Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը կանգնած են կոնկրետ ջրբաժանի առաջ՝ կա՛մ Նիկոլը, կա՛մ Հայաստանն ու հայ ազգը: Ուրիշ ընտրություն չկա, պարզապես չկա:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

 

Տավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքումԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք Երևանում
Ամենադիտված