ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վստահ եմ` ամեն ինչ լավ կլինի». Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2-րդ դեղաչափն է ստացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափն է ստացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հենց հիմա երկրորդ պատվաստումն եմ արել: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Նույնիսկ ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ», - չորեքշաբթի ասել է Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական միության հոգաբարձուների խորհրդի նիստում:

Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման մյուս մասնակիցները նույնպես կհետևեն իր օրինակին:

Նախագահը պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել է մարտի 23-ին: Ինչ տեսակի պատվաստանյութ է օգտագործել Պուտինը, ո՛չ նա, ո՛չ էլ նրա ներկայացուցիչները դիտավորյալ չեն բացահայտել՝ բացատրելով, որ բոլոր երեք ռուսական պատվաստանյութերն արդյունավետ և անվտանգ են: Երկրի ղեկավարն ասել է, որ առաջին պատվաստումից հետո իրեն լավ է զգացել, միայն մի քանի օր ձախ ուսի հատվածում մի քիչ ցավ է զգացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular