ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո դեմ առ դեմ հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակում սկսվել է Ադրբեջանի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում է minval.az-ը։

Հայտնի է, որ ղեկավարների` երեկ կայացած ոչ պաշտոնական հանդիպումը Բաքվում տևել է մոտ 5 ժամ և ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, հաղորդել է БелТА-ն:

Աղբյուրը չի հայտնել, թե ինչ հարցեր են ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել երկրների ղեկավարները: Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը մինչ այդ հաղորդել էր, որ ղեկավարները քննարկելու են «բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական խնդիրները»: 

«Пул первого» թելեգրամյան ալիքը, որը, ըստ աղբյուրի, մոտ է կանգնած Բելառուսի նախագահի լրատվական ծառայությանը, հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են հիմնականում միջազգային հարցեր, և բանակցությունների սենյակում ղեկավարներին հաստ թղթապանակներ են փոխանցվել:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular