Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը»․ աշխարհի լռությունը՝ գազանության մասին․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

Երեկ խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ընթացքում թիվ մեկ թեման ալիեւյան «պուրակն» էր, եւ պատգամավորները դատապարտեցին Իլհամ Ալիեւի նման վարգագիծը, հայտարարություններ տարածեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները: «Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին եւ պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- հայտարարում է Արցախի օմբուդսմենը: Իսկ ի՞նչ է ասում աշխարհը. Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալիյ Միլոնովը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նաեւ Արցախ էր այցելել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քայլով Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմի ընթացքն իր համար հաջողություն է համարում:

«Ադրբեջանը հպարտանում է պատերազմով եւ դա չի ընդունում որպես ողբերգություն, որը տեղի է ունեցել երկու ազգերի միջեւ: Պարոն Ալիեւը փորձում է հայերի սպանությունն օգտագործել որպես քաղաքական քայլ: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ալիեւն այս պատերազմում շարժվել է Էրդողանի խորհրդով, եւ ինձ համար շատ ողբերգական է, որ հենց նա է սկսել այս ամենը»: Խոսելով միջազգային հանրության լռության մասին՝ նա նշեց. «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը. իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանին ընկալում է միայն որպես իրեն հպատակ երկիր»: Հավելենք, որ նախօրեին այս եւ առհասարակ հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»
Ամենադիտված