ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կպատժվի որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. ԵՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը):

«Մենք հասել ենք նրան, որ Եվրոպան ամուր, միասնական և հստակ գիծ ընդունի Թուրքիայի նկատմամբ: Մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց մենք պաշտպանում ենք մեր շահերը»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է ընտրի՝ կգնա արդյոք ապաէսկալացիայի ուղով, թե կնախընտրի հավատարիմ մնալ ագրեսիվ վարքագծին, և այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքել:

«Մենք միջոցներ ենք նախապատրաստել, այդ թվում՝ պատժամիջոցներ, եթե հարկ լինի»,- նախազգուշացրել է ֆրանսիացի պետքարտուղարը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular