Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշիկ Ալավերդյանը՝ Մոսկվայից. Սիմոն Մարտիրոսյանի ձախողումից շատ վրդովված եմ

ՍՊՈՐՏ

Սիմոն Մարտիրոսյանը մասնակցել է Քարվաճառի խաչքարերի տարհանման աշխատանքներին, բայց դա որեւէ կապ չունի Եվրոպայի առաջնությունում նրա ձախողման հետ: Վնասվածք ուներ, բուժել էինք դեռ մեկ ամիս առաջ: Չհասկացա՝ ինչ նրա հետ կատարվեց: Նրա զրոն հրումում չի ազդում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա, բայց իմ կողմից կարող է ազդել: Իսկ ամբողջ թիմը շատ լավ վիճակում էր եւ ունեցանք լավ արդյունքներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում երրորդն է։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալները: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով:

Պարոն Ալավերդյան, Ձեր գլխավորած թիմը երկու ոսկի, երկու արծաթե, չորս բրոնզե մեդալ նվաճեց Մոսկվայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ: Ամփոփեք Եվրոպայի առաջնությունը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, բայց ես չեմ կարող գնահատել իմ աշխատանքը: Չեմ ասի՝ լավ էր, կամ վատ: Իմ աշխատանքը պետք է գնահատի ժողովուրդը:

Մասնակիցներից որեւէ մեկից գոհ չեմ, ոչ էլ դժգոհ եմ: Բոլորն էլ իրենց հնարավորությունների չափով մասնակցեցին, լավ արդյունքներ ունեցան, իրենց կիլոգրամները բարձրացրեցին, մի քանիսն էլ ոչինչ չարեցին, նստեցին հանգստացան:

Սամվել Գասպարյանի եւ Կարեն Ավագյանի չեմպիոնությունները սպասվա՞ծ էին Ձեր համար:

Սամվել Գասպարյանն ու Կարեն Ավագյանը լավ արդյունքներ գրանցեցին, շատ լավ մասնակցեցին: Սամվել Գասպարյանը Բաթումի փոխչեմպիոն էր, այս տարի նրա չեմպիոնությունը տրամաբանական էր: Նա շատ լավ աշխատեց, այդ պատճառով էլ չեմպիոն դարձավ այս տարի: Նույնն էլ Կարեն Ավագյանի մասին կարող եմ ասել: Կարեն Ավագյանը պատահական ծանրորդ չէր, նա պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնն էր, երիտասարդների աշխարհի մեդալակիր: Այժմ ժամանակն էր, որ մեծահասակներում իր խոսքն ասեր: Հասունացել է եւ արդեն պետք է ուժերը փորձեր մեծերում: Սա նրա առաջին փորձն էր մեծահասակներում, լավ մասնակցեց ու հաղթեց: Որեւէ լարվածություն չուներ, վստահ էր դուրս գալիս մրցահարթակ:

Վարազդատ Լալայանի մասին ի՞նչ կասեք. նա նույնպես իր առաջին մեդալը նվաճեծ մեծերի  մակարդակում:

Վարազդատ Լալայանը տաղանդավոր տղա է: Նա դեռ կաճի եւ կավելացնի իր կիլոգրամները: Նրա գագաթնակետն այսօր այսքանն էր: Դրանից ավել չէր կարող բարձրացնել, որովհետեւ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մտնել մեծահասակների պայքարի մեջ, ու իր տեղը գտավ գերծանր քաշային կարգում:

Լալայանի առաջընթացին շատ մեծ ընթացք է տալիս Գոռ Մինասյանը. օգնում է նրան որպես ավագ ընկեր եւ իր հետ բարձրացնում վերեւ, ինչի համար ես Գոռից շնորհակալ եմ:

Անդրանիկ Կարապետյանի բրոնզե մեդաը նրա գագաթնակե՞տն էր:

Ոչ, նա կարող է ավելին: Մոսկվայի մրցահարթակում իր նախկին քաշերն էլ չարեց: Անդրանիկը բարձր կամային որակներ ունի եւ ինձ դուր է գալիս, որ այդքան ձախողումից հետո նա նորից պայքարի մեջ է: Հոգեբանական առումով, կարծես, արդեն հանձնված է, բայց ես թույլ չեմ տալիս: Ասել եմ՝ ինչ ուզում ես արա, ես քեզանից դեռ պետք է մեդալներ տեսնեմ:

Սիմոն Մարտիրոսյանի հետ ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայի մրցահարթում:

Այս հարցն իրեն ուղղեք:  Ճիշտ է, Սիմոն Մարտիրոսյանը մասնակցել է Քարվաճառի խաչքարերի տարհանման աշխատանքներին, բայց դա ոչինչ չի նշանակում եւ ոչնչով չէր կարող ազդել նրա վատ մասնակցության վրա: Ոչ մի վնասվածք չի ունեցել եւ ոչ էլ խաչքարերը տարհանելիս վնասվածք է ստացել: Դրանից հետո եկել է մարզվել է, հավաքներին է մասնակցել: Այդ իրադարձությունները ոչ մի կապ չունեն Սիմոնի ձախողման հետ:  

Մեկ ամիս առաջ ասաց՝ ոտքս ցավում է: Ներարկումներ արեցինք, բուժեցինք: Չէր կարողանում մարզվել, չէր մարզվում: Չեմ հասկանում՝ ինչ է նրա հետ կատարվում... Չմասնակցելու իրավունք չուներ: Պետք է լրացներ 6-րդ օլիմպիական վարկանիշային մրցաշարը եւ անալիզներ հանձներ:

Ամբողջ թիմը շատ լավ վիճակում էր, կարծում եմ՝ բոլորն էլ դա տեսան ու հասկացան: Նույնիսկ Սիմոնի ձախողումից հետո թիմի ոգին չընկավ ու էլի իմ թիմը գրավեց երրորդ տեղ երկամարտի ընդհանուր հաշվարկում՝ հաղթելով թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին, ռուսներին: Եթե ձախողում չունենայինք, կգերազանցեինք առաջին տեղին: Սիմոնի ձախողումից շատ վրդովված եմ: Կուզեմ, որ նա պատասխանի այդ հարցին, թե ի՞նչ էր իր հետ կատարվում, ինչո՞ւ չարեց այն, ինչ կարող էր:

Հրում վարժության զրոն ազդո՞ւմ է Սիմոն Մարտիրոսյանի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքի վրա:

Իմ կողմից կարող է ազդել... Կարող է եւ ես նրան չընտրեմ, մտածում եմ արդեն: Ավելի լավ էր՝ գար ճշգրիտ երկրորդ տեղ, քան փորձնական, պատահական առաջին տեղ: Օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնելու համար նա դեռ շատ աշխատանք ունի անելու, իսկ ժամանակը քիչ է: Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար նա գիտե՞ք ինչքան պետք է բարձրացնի՝ 200 կգ պոկում, 240 կգ՝ հրում:

Մեր ազգը շատ աշխատասեր է, ուղղակի պետք է նվիրվել ու առաջ տանել այդ աշխատասիրությունը: Ցանկացած բնագավառում մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Ցանկացած մարզաձեւում էլ հաջողություններ կունենանք, ուղղակի պետք է նվիրվել այդ գործին: Եթե մի ազգից ծնվում են այնպիսի տղաներ, որոնք 250-260 կգ-ոց ծանրաձող են բարձրացնում, ուրեմն այդ նույն ազգից կծնվի նաեւ այնպիսի մեկը, որը բասկետբոլի գնդակը  10 անգամ  կգցի զամբյուղը կամ վոլեյբոլիստ, որը մինչեւ գոտկատեղը կցատկի ու վերեւից կհարվածի: Սրտացավ մարդ է պետք: Կյանքում չեմ սիրել միջակություն: Իմ թիմում պետք է լինեն ամենալավը, կամ չլինեն: Իմիջիայլոց չպետք է լինի ոչ մի բան: Եթե մի գործ անել, ուրեմն ամենալավը:

Լուսինե Շահբազյան

ՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
Ամենադիտված