ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հագուստն ու կոշիկը թանկացել են. ինչ իրավիճակ է շուկայում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գնաճ արձանագրվել ոչ միայն սննդամթերքի, այլեւ ոչ պարենային ապրանքների շուկայում:

Պաշտոնապես, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրված թանկացումը այս մարտին փետրվարի համեմատ կազմել է 1.6 տոկոս, մինչդեռ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 8.4 տոկոսի չափով գնաճ: Թանկացել է նաեւ կահույքը՝ 0.9 տոկոսով, ապակե ամանեղենը, ճաշասպասքը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեղորայքի եւ դեղագործական ապրանքների շուկայում է գնաճ արձանագրվել 1.2 տոկոսով: Դեղորայքի գների թանկացմանը նպաստել է եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրացումը: Ի դեպ, ոսկերչական զարդերը եւս թանկացել են 1.2 տոկոսով: Խոշոր կենցաղային սարքերի գները բարձրացել են 1.6, իսկ կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 1.7 տոկոսով:

Բացի այս, հագուստն ու կոշիկն են թանկացել. պաշտոնապես, հագուստի շուկայում արձանագրվել է 2.4 տոկոս գնաճ, իսկ կոշիկի շուկայում՝ 1.4 տոկոս: Բացի այս, զգալի բարձրացել են մաքրող, լվացող միջոցների գները. այս շուկայում գնաճը կազմել է 2.9 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular