Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱ. 7-րդ օրը՝ Հակոբ Մկրտչյանի, Դավիթ Հովհաննիսյանի եւ Լիանա Գյուրջյանի մասնակցությամբ

ՍՊՈՐՏ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում հանդես կգան Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, իսկ կանանց մրցաշարում մրցահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Լիանա Գյուրջյանը 81 կգ քաշայինների Ա խմբում:

19-ամյա Լիանա Գյուրջյանը 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է: 2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի Հայաստանի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով: 2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականին Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ: 2019 թվականին Լաս Վեգասում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով:

Բաթումիում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Գյուրջյանը երկամարտում հավաքեց 217 կգ եւ գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 120 կգ։ Պոկում վարժությունում 97 կգ-ով չորրորդն էր։

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երկամարտի 215 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ծանրորդուհին հայտավորվել է երկամարտի 230 կգ նախնական պատվերով: Նույն քաշով են հայտավորվել նաեւ Թուրքիայի ներկայացուցիչ Ռաբիա Կայան եւ Լեհաստանի ներկայացուցիչ Վերոնիկա Զելինսկան: Ֆավորիտների շարքում են Ուկրաինան ներկայացնող Ալինա Մարուշչակը (235 կգ) եւ 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն,  Ֆրանսիան ներկայացնող Նայո Գայոլեն (238 կգ):

Կանանց 81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:50-ին:

Երեկոյան մրցահերթում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են գալիս նոր՝ 96 կգ քաշային կարգում: Հիշեցնենք, որ Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 89 կգ քաշայինների պայքարում: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Հովհաննիսյանը:

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում 7-րդն էր:

Բաթումիում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո (371 կգ, Եվրոպայի ռեկորդ), Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն (167+208):  

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով եւ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ:

2019 թվականի հոկտեմբերի 26-ին NEWS.am Sport-ին տված հարցազրույցում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հայտարարեց քաշային կարգը փոխելու եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար պայքարելու մտադրության մասին: «Ով, ինչ ուզում է մտածի, ես փոխելու եմ քաշային կարգս եւ փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում, քանի որ այժմ իմ գլխավոր նպատակը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճելն է»,- հայտարարեց Հակոբ Մկրտչյանը: Այդ տարի ծանրորդն ընդգրկվեց 2019թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

2020 փետրվարից Մկրտչյանը հանդես է գալիս 96 կգ քաշային կարգում: Նոր քաշում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արծաթե մեդալ նվաճեց Իրանի Ռաշտ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ֆավորիտների շարքում չէ: Հայաստանի ներկայացուցիչի նախնախական պատվերը 370 կգ է: Նրանից 5 կգ-ով ավելի հայտավորվել է Դավիթ Հովհաննիսյանը, որը նույնպես ֆավորիտների մեջ չէ:

Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:  

Տղամարդկանց 96 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կսկսի Երեւանի ժամանակով 20:50-ին:

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկ ոսկե, մեկ բրոնզե եւ 5 փոքր մեդալներ: Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Կարեն Ավագյանը՝ 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ավագյանը պոկում վարժությունում 175 կգ-ով փոքր ոսկե մեդալի է արժանացել, հրում վարժությունում՝ 200 կգ-ով փոքր արծաթ: Նույն քաշում բրոնզե մեդալակիր է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Հրում վարժությունում 170 կգ-ով Կարապետյանն արժանացել է նաեւ փոքր բրոնզե մեդալի:

Կանանց հավաքականից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (150+196), հրում վարժությունում Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 14 ծանրորդով է ներկայացել:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:

Ապրիլի 11-ին՝ առաջնության վերջին օրը, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին«Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեԲաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվությունՄեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծինԱդրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից
Ամենադիտված